
«Այն, որ 2019 թվականը բոլորի համար հաջող տարի էր, դա անվիճելի է, դա չի քննարկվում: Բայց մեծ-մեծ հույսեր կան նաև կապված 2020 թվականի հետ կապված, որպեսզի ամեն ինչ ի շահ ժողովրդի լինի և այդպես էլ կլինի, քանի որ մեր կառավարությունն աշխատում է բացառապես ի շահ ժողովրդի»,-ամփոփելով անցնող տարին «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը:
Գործարարի խոսքով բացթողումներ էլ կան իշխանությունների աշխատանքում, թերություններ, բայց դա բնական է համարում, քանի որ, նրա խոսքով, 30 տարվա քանդածը հնարավոր չէ մեկ-երկու տարում կառուցել: Այդ ճանապարհին էլ ժողովուրդը սպասումներ է ունենում ու եթե արագ այդ սպասումները չեն իրականանում, հիասթափվում են.«Բայց այսօր մեր ժողովուրդը մի մարդու պես պետք է գոհ լինի, որ ապրում են այսօրվա ժամանակաշրջանում, որ ապրում են նոր Հայաստանում:
Քաղաքով քայլում ես ու տեսնում ես, որ մարդիկ ծիծաղում են, մարդկանց դեմքին ժպիտ կա, հույս ու հավատ կա: Այդ բոլորը շատ մեծ առավելություն է: Փաշինյանը մեծ գործ կատարեց: 350 կիլոմետր ասֆալտ է փռվել հանրապետությունով մեկ ու դրա համար մի դրամ, մի լումա վարկ չի վերցվել դրսից: Այդ ասֆալտը փռվել է բյուջեի փողերով: Հասկանում եք դա ինչ է նշանակում: Վարչապետը աշխատավարձեր է բարձրացրել բյուջեի փողերով, թոշակ ու նպաստ է բարձրացներ, ծնելիության խթանման ծրագրեր են իրականացնում: Ուրիշ ինչ պետք է արվի: Իսկ նախկինում 50/50 էր արվում: 50% գողանում էին, 50%-ն էլ ուրիշ ճանապարհով էին լափում: Նախկինում ալան-թալան էր, իսկ հիմա տեսնում ես, որ առանց վարկերի, միջազգային գումարների, արտաքին պարտքն ավելացնելու այնքան գումար կա, որ հնարավոր է աշխատավարձ բարձրացնել, թոշակ ու նպաստ բարձրացնել, զինվորի կյանքը բարելավել, սնունդը որակյալ դարձնել»,-ընդգծեց Հայրապետյանը:
Նրա խոսքով նոր տարում` 2020 թվականին կառավարության գերխնդիրը պետք է լինի աշխատատեղերի հարցը, նոր աշխատատեղեր բացվեն, քանի որ ժողովրդի զբաղվածությունը, աշխատանքը լուծելու է մնացած բոլոր խնդիրները.«Աշխատատեղերն ու զբաղվածությունն է ամենակարևորը: Եթե մարդն աշխատանք ունենա, աշխատի, իր եկամուտը վաստակի, էլ նրան ոչ մի բան պետք չէ: Ես շատ դրական սպասելիքներ ունեմ:
Leave a Reply