June 26, 2022

Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միշաբաթյա միջոցառումներ Համբուրգում

Հայ-ասորական նախաձեռնությունների համագործակցությամբ ցեղասպանության 95-ամյակի ոգեկոչումների մի շարք համատեղ միջոցառումներ տեղի ունեցան Գերմանիայի Համբուրգ քաղաքում:

Ապրիլի 24-ի օրը Կիլիկիա երիտասարդական միության նախաձեռնությամբ լուռ բողոքի ցույց տեղի ունեցավ Թրքական հյուպատոսարանի առջեւ, որից հետո միջոցառումների կիզակետը հանդիսացավ Համբուրգի մայր տաճարում  հայ-ասորական ամենաբազմամարդ հավաքը, ուր հայ եւ ասորի հոգեւորականների համատեղ հոգեհանգստյան արարողությունից հետո լսվեցին  գիտական եւ քաղաքական հայտնի դեմքերի խոսքերը եւ Գայանե երգչախմբի կոմիտասյան ելույթները:  Փակման խոսքով հանդես եկավ Թորոս Սարյանը, որը կազմակերպիչների անունից իր հուզիչ ելույթը ավարտեց <<Շնորհակալություն Համբուրգ>> խոսքերով:

Միջոցառումներին մասնակցում էր հայտնի  թուրք պատմաբան պրոֆեսոր Հալիլ Բերկթայը, ով ցեղասպանության դատապարտմաբ ելույթ ունեցավ Համբուրգի համալսարանում:

Ցեղասպանության 95-ամյակի Համբուրգյան միջոցառումները հովանավորվում էր Եվրոպայի հայերի համագումարի կողմից, որի առիթով էլ ԵՀՀ-ի նախագահ Կարո Հակոբյանը մասնակցել էր միջոցառումներին:  Մամուլին ու հեռուստատեսության տված հարցազրույցներում ԵՀՀ-ի նախագահը հաղորդեց, որ նաեւ տեղի են ունեցել զանազան հանդիպումներ`համագործակցության նոր ակընկսլիքներով եւ հեռանկարով;

Եվրոպայի Հայերի Համագումար

(Assembly of Armenian of Europe)

27 ապրիլի 2010 թ.

Մամլո գրասենյակ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4