January 19, 2020

Հայաստանի բյուջեի 3 մլրդ դոլարից 1 մլրդը նախկինում գողացվել է, իսկ մոտ 900 միլիոնը որպես հարկ բյուջե չի հասել. Ритм Евразии

Հայաստանում տնտեսության զգալի հատված դուրս է եկել ստվերից, կոռուպցիայի դեմ պայքարում տարվում են նշանակալի աշխատանքներ: Նման գնահատական է տվել «Ритм Евразии» կայքը իր՝ «Ինչով է պայմանավորված Հայաստանում ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը» վերտառությամբ հոդվածում՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին: «Արմենպրես»-ն առանձնացրել է հոդվածից մի քանի կարևոր շեշտադրումներ:

Հոդվածագիրը նախ հիշեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 5-ի հայտարարությունը, որի համաձայն՝ ըստ պաշտոնական վիճակագրության, երկրի ՀՆԱ-ի աճը տարվա առաջին երեք եռամսյակների համար կազմել է 7,5 տոկոս: «Խոսքն ամենաբարձր ցուցանիշի մասին է՝ ոչ միայն Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման, Հայաստանը կլինի Եվրոպա մայրցամաքի միակ երկիրը, որի ՀՆԱ-ի աճը գալիք տարում կգերազանցի 6 տոկոսը»,-նշված է հոդվածում:

Հեղինակն առաջ է քաշել հարց, թե ինչով է պայմանավորված նման լավատեսությունն ու պատասխանել դրան: Հիշեցրել է, որ միջազգային ֆինանսական կառույցների տվյալների համաձայն՝ Հայաստանի բյուջեի 3 մլրդ դոլարից 1 մլրդը նախկինում գողացվել է, իսկ մոտ 900 միլիոնը որպես հարկ բյուջե չի հասել: «Անցյալ տարվա գարնանը իշխանափոխությունից հետո տնտեսության մեջ «ստվերային ոլորտը» իջեցնելու միտում կար, և այժմ, ըստ ՀՀ ֆինանսական մարմինների և փորձագետների գնահատականների, ստվերային տնտեսությունը չի գերազանցում 22 տոկոսը:

Առաջընթացը նշանակալի է, բայց ենթադրվում է, որ այդ ցուցանիշը կարող է իջնել 15-16 տոկոս և նույնիսկ ավելի ցածր»,-նշված է հրապարակման մեջ:

Հոդվածագիրը նկատել է՝ տնտեսության մի հատվածի՝ ստվերից դուրս գալը անմիջապես մեծացրել է դեպի պետական գանձարան միջոցների ներհոսքը: Արդյունքում, բյուջեի պրոֆիցիտը 2019-ի առաջին կիսամյակում կազմել է 255.4 մլն դոլար, ինչը նպաստել է պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազեցմանը: Հեղինակը նկատել է՝ մասամբ սա նաև արդյունք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ցանկացած գնման դեպքում ՀԴՄ կտրոն պահանջելու կոչին, սակայն շեշտել է՝ առջևում դեռ շատ աշխատանք կա, քանի որ ստվերային տնտեսության ամենամեծ մասնաբաժինը դեռևս առևտրի, գյուղատնտեսության, ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և այլ ոլորտներում է:

«Փոխվել է նաև իրավիճակը՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Ենթադրաբար, նախքան տարվա ավարտը, խորհրդարանը կավարտի լիարժեք օրենսդրական փաթեթի ընդունումը `այս չարիքի դեմ պայքարի համար։ Ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,-նշել են հոդվածում ու նկատել, որ հանձնաժողովը ղեկավարում է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը:

Հոդվածում հիշատակվում է նաև, որ 2019-ի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 20 տոկոսով, իսկ 2017-ի համեմատ ՝ 32% -ով՝ հիշեցնելով, որ 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, երբ Փաշինյանը եկել էր իշխանության, խոստացել էր երկու տարվա ընթացքում բյուջեի եկամուտներն ավելացնել 30 տոկոսով:

Հոդվածն ուշադրություն է հրավիրել նաև մի շարք վարկանիշային գործակալությունների, վերլուծական հաստատությունների, ֆոնդերի և բանկերի գնահատականներին, մասնավորապես նշել, որ նոյեմբերի 22-ին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսել է, որ Հայաստանի ՀՆԱ-ի միջին աճը 2020-2021թթ. կլինի 4,7 տոկոս մակարդակում: «Գործակալությունը չի ակնկալել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակվող լարվածությունը կարող է հասնել այնպիսի մակարդակի, որը կարող է ազդել այս կայունության վրա»,-նշված է հոդվածում:

Հոդվածում նշված է նաև, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով տնտեսական աճի կանխատեսումը կոնսերվատիվ է, միևնույն ժամանակ շեշտել են՝ հետխորհրդային երկրի համար դա բավականին բարձր ցուցանիշ է։

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4