
37 տարվա ազատազրկումից հետո Կալիֆոռնիայի դատարանը վաղաժամ ազատ է արձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին: 1982-ին Լոս Անջելեսում 19-ամյա Համբիկը գնդակահարել էր Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին և դատապարտվել ցմահ ազատազրկման: 2006 և 2010 թվականներին ամերիկյան դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: Փաստաբանների երրորդ փորձը հաջողություն ունեցավ: Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է դատարանի որոշումը:
1lurer.am
Leave a Reply