October 2, 2023

Երևանի զբոսաշրջային կենտրոնները կգործեն նաև Ամանորի և սուրբծննդյան օրերին

Ամանորն ու Սուրբ Ծնունդը Երևանում անցկացնող զբոսաշրջիկներին ուղղորդելու նպատակով Հանրապետության հրապարակին կից սուրբծննդյան տոնավաճառի տարածքում՝ թիվ 2 տնակում, սկսել է գործել մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնը: Այն բաց կլինի ամեն օր՝ ժամը 11:00-20:00-ը, մինչև 2020 թ. հունվարի 13-ը:

Ամանորյա և սուրբծննդյան տոնական օրերին զբոսաշրջային հոսքեր ապահովելու նպատակով համայնքային ենթակայությամբ գործող Երևանի պատմութան թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Ժամանակակից արվեստի թանգարանը կգործեն 2020 թվականի հունվարի 2-ին, 3-ին, 4-ին և 5 ին՝ ժամը 11:00-16:00-ն:

2019 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելությունների բացարձակ թվաճ ապահոված երկրների եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը, որոնց հաջորդում են ԱՄՆ-ը Գերմանիան և Ֆրանսիան:
Համաձայն վիճակագրության՝ Երևանի զբոսաշրջային կենտրոնների գործունեության ընթացքում 2019 թ. հունվարի 2-ից մինչև դեկտեմբերի 20-ը սպասարկվել է շուրջ 37.344 այցելու՝ աշխարհի 75 երկրից: Զբոսաշրջիկներին տրամադրվել են բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, Երևանում կազմակերպվող համերգների, միջոցառումների ծրագրեր, ուղեցույցներ, Երևանի հիմնադրման 2801-ամյակի միջոցառումների, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների ուղեցույցներ: 

Համեմատական վերլուծությամբ՝ զբոսաշրջիկների հոսքը 2019 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 3 մլն 135 հազ. 506 մարդ՝ ապահովելով 14.8% աճ 2018 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 459 հազ. 152 կամ աճը նախորդ տարվա համեմատ եղել է 14.4%:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4