
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները ստորագրել են կենսաթոշակային համաձայնագիր:
«Փաստաթուղթն ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ քաղաքացիները կենսաթոշակ կստանան ոչ միայն հայրենիքում, այլև ԵԱՏՄ մյուս երկրներում աշխատած տարիների համար:
2014 թվականից ի վեր ԵԱՏՄ հանձնաժողովն աշխատում է համաձայնագրի նախագծի վրա»,- RUSARMINFO-ին տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Յուրաքանչյուր երկիր կենսաթոշակ կվճարի իր օրենսդրության համաձայն՝ արդեն որոշված են կենսաթոշակների տեսակները, որոնց վրա կտարածվեն համաձայնագրի կանոնները, այդ թվում նաև՝ արտահանվող կենսաթոշակների տեսակները:
Միության երկրների կենսաթոշակային համակարգերի տարբերության պատճառով աշխատանքային միգրանտների կենսաթոշակային իրավունքները ձևավորվել են ոչ բոլոր երկրներում:
1lurer.am
Leave a Reply