September 25, 2023

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին. արարողությանը հաջորդեց հրավառությունը (տեսանյութ)

Երեւանի Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը հաջորդեց շքեղ հրավառություն:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ, ներկա էին նաեւ կառավարության անդամներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Համերգային ծրագիրը շարունակվում է:

Վարչապետն ընտանիքի հետ շրջում է ամանորյա տաղավարներով:  Բացվել է նաեւ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որն այս տարի կգործի Երևանի 2750-ամյակի պուրակում:

Հիշեցնենք, 35 մետր բարձրություն ունեցող տոնածառը Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 2018 թվականին: Այն արժեցել է 70 մլն դրամ:

Այս տարի Երեւանում ամանորյա տոնակատարությունների համար ծախսվելու է մոտ 424 մլն դրամ կամ 893 հազար դոլար, որից 54 մլն դրամ տրամադրվել է Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում իրականացվող միջոցառումների համար: 

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4