September 25, 2023

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է ԱՄՆ Սենատի Հայոց Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը:

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է ԱՄՆ Սենատի ընդունած հայկական բանաձեւը, որով ճանաչում եւ դատապարտում է հայկական ցեղասպանությունը: Վերջապես տասնյակ տարիների համահայկական ջանքերից եւ պայքարից հետո, Միացյալ Նահանգների Սենատով եւս ճանաչվում եւ դատապարտվում է Ցեղասպանության իրողությունը:

Այսպիսով կազմաքանդվում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքերը, ավարտին է հասնում ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար պայքարի այս առաջին շրջանը եւ սկիզբ է դրվում հաջորդ առավել խորքային փուլի, որն է՝ պահանջատիրության, հայրենազրկման, եւ փոխհատուցման փուլը, որը իր բնույթով լի է հնարավորություններով եւ միեւնույն ժամանակ բացահայտ ու անհայտ վտանգներով:

Պայքարի հետագա հաջողությունը եւ հայոց հաղթանակի ապահովումը  ուղղակիորեն կախված է ողջ հայության կազմակերպվածության եւ պատրաստակամության մակարդակից:

Ժամանակն է Հայկական իրավունքների հաստատման, վերականգման եւ հատուցման հարցում խելք խելքի դնել եւ մշակել համատեղ ու կուռ համահայկական ռազմավարություն եւ ծրագիր:

 Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Արցախի հաղթանակի վերջնական հաստատումը եւ ցեղասպանության հետեւանքների ամբողջական վերացումը կազմում են մեկը մյուսին կապակցված անքակտելի մի շղթա եւ հանդիսանում են  հայության համար ամենամեծ մարտահրավերները: Այս հարցում անթույլատրելի է մասնատվածությունը եւ հատվածապաշտությունը, հարկավոր է ողջ հայության, ոչ միայն տեսլականի եւ ընդհանուր նպատակների նույնականացումը, այլ նաեւ կազմակերպվածության եւ կազմակերպչական հարցերի միասնությունը:

Եվրոպայի հայերի համագումար

12 դեկտեմբեր 2019

Շվեդիա

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4