
Այսօր, երեք արգելափակումից հետո, ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սենատի կողմից սա նմանատիպ առաջին բանաձևն է, ինչն, անշուշտ, ընդգծում է որոշման կարևորությունը:
Բանաձևն, անշուշտ, լոբբիստական և դիվանագիտական լուրջ ջանքերի, ինչպես նաև՝ նպաստավոր աշխարհաքաղաքական իրողությունների համադրման արդյունք է:
Այնուամենայնիվ, պետք է չմոռանալ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատուն ԱՄՆ նախագահն է, և 2020թ. ընտրությունների համատեքստում Ցեղասպանության ճանաչման հարցը կարող է առավել կարևորվել:
Ի դեպ, սենատորներ Ռոբերտ Մենենդեզի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևին, որը 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր այս տարվա հոկտեմբերի ամսին։
Ինչպես արդեն վերևում նշեցինք՝ վերջին շրջանում բանաձևը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդգրկվի Սենատի օրակարգում:
Դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ, սակայն, ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու հստակ կերպով դատապարտեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրը։
1lurer.am
Leave a Reply