October 2, 2023

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյան

Հայաստանում մեկնարկել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցում է «Կոռուպցիայի դեմ պայքարը` հանուն կայուն զարգացման նպատակների» քննարկմանը:

Փաշինյանն իր ելույթում հիշեցրեց, որ վարչապետ ընտրվելուց մի քանի օր անց հայտարարել էր, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա, իսկ այսօր վերահաստատում է այն:

Վարչապետն ընդգծեց, որ համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ որոշակի չափաբաժնով հոսում է վերև, իսկ այսօր Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց, իհարկե, դա չի նշանակում, թե Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ: Փաշինյանը նշել է՝ Հայաստանում կա քաղաքական կամք՝ արմատախիլ անելու կոռուպցիան:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4