September 25, 2023

Պոլսո պատրիարքի ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով առաջատարը Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է

Ստամբուլից «Լուրերի» թղթակիցը հայտնում է, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների առաջին փուլում, քվեարկության նախնական արդյունքներով, առաջատարը Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է: Ձայների մեծամասնությամբ ընտրվել են Սահակ եպիսկոպոս Մաշալյանի՝ նարնջագույն խորհրդից 53, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ մանուշակագույն խորհրդից 12 ներկայացուցիչ:

Պոլսո Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցում Մաշալյանի կողմնակիցները տոնում են նրա հաղթանակը:

«Լուրերի» թղթակիցը հայտնում է, որ նրանց է միացել նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և հանդես եկել ելույթով: 

Հեղինակ`Վարդուհի Բալյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4