January 28, 2021

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: Նա թեմային անդրադարձավ՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին:

«Մի ժամանակ Հայաստանում կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր: Քիչ առաջ այս լուրը կարդալով՝ պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել՝ համարելով, որ դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գյուղացիներին ոչինչ չի տալիս: Հիմա ՀՔԾ հաղորդագրությունից պարզվում է, որ, ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է, որ վառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որը ցածր գին է առաջարկում, այլ «Ֆլեշ» ընկերությունից: Սա է պատմությունը: Կարծում եմ, որ քննությունը կպարզի, թե ինչ է, և որևէ ավել բան, քան հրապարակված է, չեմ կարող ասել»,- նշեց վարչապետը:

Իրոք հավատո՞ւմ եք, որ ինչ-որ արտոնության դիմաց ինչ-որ բան է վերցվել. Փաշինյանը՝ Մարուքյանին

Գնացել, օլիգարխներից խնդրել են, մուրացել են, սպառնացել են. Փաշինյան

Սերժ Սարգսյանի դեպքում քննությունը կպարզի՝ ինչ է եղել, իսկ ՀԱՊԿ-ում մենք ավելի ըմբռնելի ենք. Փաշինյան

Մենք զրոյից կստեղծենք «Հայաստան» համահայկական հիմնադրամ. Փաշինյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4