December 9, 2019

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը Լոնդոնում

Լոնդոնում՝ Noho Showrooms ցուցասրահում, բացվել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Ներկա են եղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:

Միջոցառմանը ելույթ է ունեցել Սահակ սրբազանը, որը նշել է, որ ժամանակին ներկա է եղել նաև հայկական քաղաքակրթության մի մասը համարվող, Աղթամար կղզու 1000-ամյա պատմություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների` ստամբուլյան և նյույորքյան ցուցադրությանը:

«Այն ժամանակ մտածում էի, որ այս ցուցահանդեսը պետք է ավելի շատ մարդկանց  հասանելի լինի: Մեր իղձը կատարվեց, և այսօր Լոնդոնում էլ ցուցահանդես բացվեց»,- ասել է սրբազանը:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4