December 9, 2019

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի բլոգերի հարցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Իտալիայում է: Այսօր Միլանում Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում, հայ համայնքի հետ հանդիպմանը միջադեպ է տեղի ունեցել: Ազգությամբ ադրբեջանցի, բլոգեր ներկայացած մի տղամարդ ներխուժել է եկեղեցի և սկսել հարցել ուղղել վարչապետ Փաշինյանին: Անվտանգությունը փորձել է հեռացնել քաղաքացուն, վարչապետը սակայն հրահանգել է թույլ տալ նրան խոսել, որից հետո պատասխանել է ադրբեջանցուն:

1lurer.am

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ տեղի ունեցավ: Եկեղեցի մտավ ադրբեջանցի մի բլոգեր եւ դիմելով վարչապետին՝ խնդրեց դադարեցնել պատերազմը։

Ադրբեջանցին մի քանի անգամ շեշտեց, որ Փաշինյանը ժողովրդավար է, այդ պատճառով դիմում է իրեն․

«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասաց նա:

Եկեղեցում փոքր-ինչ իրարանցում սկսվեց, տեղի հայերը սկզբում թույլ չէին տալիս, որ բոլգերն արտահայտվի, սակայն Փաշինյանը խնդրեց հանդարտություն պահպանել եւ թողնել, որ ադրբեջանցին խոսի։

Ապա վերջինս հարցրեց՝ արդյոք իրեն հնարավորություն կտա՞ն հետո այդտեղից դուրս գալ: «Այո, ես երաշխավորում եմ»,- արձագանքեց Փաշինյանը, ապա պատասխանեց։           

«Փաստ է, որ դուք`լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, եւ հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Ես ուզում եմ արձանագրել, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը եւ նրան հարց տալ։ Սա՝ առաջին հերթին»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով բլոգերի հայտարարությանը, թե ողջ աշխարհն ընդունել է ադրբեջանցիների ցեղասպանությունը, Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական թերթերից մեկին եւ ասել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ իշխանության հեղաշրջում կատարելու համար։

Երրորդ հերթին՝ Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Ալիեւին ասել է, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որն արձանագրել է՝ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբջանի ժողովուրդների համար․

«Ես կրկին առաջարկում եմ, որ Ադրբջանի նախագահը նման հայտարարություն անի, քանի որ դա է մեր տարածաշրջանի կայունության գլխավոր բանաձեւը»։

Վարչապետը հիշեցրեց արցախյան հակամարտության ծագման ընթացքը։ Նա հայատարեց, որ 1988 թվականին ԼՂԻՄ Գերագույն խորհուրդը՝ խորհրդարանը, օգտագործել է ինքնորոշման իր օրինական իրավունքը, եւ դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները ուժի կիրառմամբ փորձ են արել վերցնել այդ օրինական իրավունքը։

Դրանից հետո, ինչպես ներկայացրեց վարչապետը, ինչպես Ադրբեջանը հայտարարեց իր անկախացումը Սովետական միությունից, այնպես էլ ԼՂՀ-ն հայտարարեց իր անկախացումը, եւ երկու պետություններն էլ դարձան անկախ։

«Դրանից հետո Ադրբեջանը ագրեսիա սկսեց Արցախի ժողովրդի հանդեպ։ Դուք խոսեցիք Շուշիի մասին, իսկ Շուշին ամեն օր գնդակոծվում էր, ամեն օր գնդակոծվում էր Շուշիի խաղաղ բնակչությունը, կանայք, երեխաները։ Եւ Արցախի ժողովուրդը ընդունեց ճիշտ որոշում, կազմակերպեց ինքնապաշտպանություն։ Եւ ես հպարատանում եմ Արցախի ժողովրդով, որ կարողացավ պաշտպանել իրեն ու դիմակայել ադրբեջանցիների կազմակերպած ագրեսիաներին։

Այդ իրավիճակում ադրբեջանական իշխանությունները հասկացան, որ չի կարելի ուժով խոսել Արցախի ժողովրդի հետ։ Ես հույս ունեմ, որ համապատասխան հետեւություններ արվել են, եւ Ադրբեջանի նախագահն իմ առաջարկը կընդունի եւ հայտարարություն կանի, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք երկրների ժողովուրդների համար»,- ասաց վարչապետը։

Ի դեպ՝ Փաշինյանի պատասխանի ընթացքում բլոգերը խնդրեց, որ թույլ տան իր հետ եկած անձը տեսանկարահանի ընթացքը, վարչապետը համաձայնեց։

Պատասխանի ընթացքում բլոգերը մի պահ ասաց՝ «ես մենակ եմ, դուք շատ», ինչին ի պատասխան տեղի հայերից մեկը հնչեցրեց՝ «միշտ է այդպես լինելու»։ 

Երբ Փաշինյանն ավարտեց պատասխանը, բլոգերը բարձրաձայն կրկնեց՝ «Շուշին Ադրբեջանինն է, ես գնացի, անվտանգ կգնա՞մ», Փաշինյանն էլ ասաց՝ խնդիր չկա։

armtimes.aom

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4