December 9, 2019

Եվրոպայի հայերի համագումարը խստիվ դատապարտում է Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանությունը։

Սիրիայում իսլամական պետության ոճրագործ ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին։ Նրանք Սպանվել են մեքենայով Հասաքեից Դեր Զոր տանող ճանապարհին: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի վրա:

Սա իհարկե առաջին անգամը չէ, որ նման անմարդկային ոճրագործությունների են ենթարկվում հայկական համայնքները եւ տարածաշրջանի հայությունը:

Հայ կաթոլիկ քահանայի սպանությունը համարում ենք նաեւ ուղերձ, այն ուժերի կողմից, որոնք չեն ցանկանում, որ հայկական ու հայության շահերը աշխարհաքաղաքական գործոն դառնան տարածաշրջանում:

Եվրոպայի հայերի համագումարը խստիվ դատապարտում է շարունակվող այս ոճրագործ անմարդկային քայլը եւ պահանջում, որ միջազգային հանրությունը եւս դատապարտի Սիրիայում հասարակ ժողովրդի, կրոնական փոքրամասնությունների եւ հատկապես հայ համայնքի դեմ ցեղասպանական գործողությունները, որի արմատները ձգվում են Օսմանյան թուրքիայից մինչեւ Էրդոգանական Թուրքիա:

Պարզ է, որ նման ոճրագործություններին մեղսակից են Թուրքիան՝ իր  պանթուրանական եւ պանիսլամական նկրտումներով, ինչպես նաեւ այն տերությունները որոնց թույլտվությամբ ստեղծվեց Դայեշը եւ այսպես կոչված իսլամական պետությունը:

Մենք խստիվ դատապարտում ենք Թուրքիայի ներխուժումը Հյուսիսային Սիրիա, որի հետեւանքով աշխուժացել են ոճրագործ ծայրահեղ իսլամիստները եւ Թուրքիայի ուղղակի եւ անուղղակի աջակցությամբ ծրագրել են վերացնել տարածաշրջանի ոչ ցանկալի ժողովուրդներին եւ նրանց պատմամշակութային ժառանգությունը:

Եվրոպայի հայերի համագումար

13 նոյեմբեր 2019

Շվեդիա

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4