July 9, 2020

Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել. Լավրով

«Ե՛վ ՌԴ նախագահը, և՛ վարչապետը բացմիցս ասել են, և ես  վերահաստատում եմ, որ համակամարտության կողմերն իրենք պետք է հստակեցնեն բանակցությունների մասնակիցներին»,- պատասխանելով լրագրողի այն հարցին, թե  ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Լեռնային Ղարաբաղի վերադարձին բանակցային սեղանի շուրջ, ասել է Սերգեյ Լավրովը:

«Ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,- ընդգծել է Լավրովը:

«Մենք՝ որպես եԱՀԿ նախագահող երկիր, ամեն ինչ անում ենք, որ բանակցություններն ընթանան փոխադարձ համաձայնությամբ: Եվ բոլորս հասկանում ենք, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր չի լինի, հայկական կողմն ուղղակի նման փաստաթուղթ չի ստորագրի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հիշեցրել է իր հրապարակային հայտարարությունը, որ ամփոփիչ պայմանավորվածությունից առաջ պետք է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը, և դրա հետ դժվար է չհամաձայնել:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4