November 21, 2019

Հայաստանում գործելու համար սփյուռքից դիմել է ավելի քան 80 սթարթափ

«ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտված է:   Ծրագրին դիմել է ավելի քան 80 սթարթափ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Վրաստանից, Եգիպտոսից:   Հաջորդիվ տեղի կունենան հայտադիմումների գնահատման, հարցազրույցների, ընտրության փուլերը, որոնք հաղթահարածները կհրավիրվեն Հայաստան՝ դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի միջազգային դպրոցում մասնակցելու քառօրյա հավաքի, ծանոթանալու Հայաստանի սթարթափ էկոհամակարգին և Հայաստանում բիզնեսով զբաղվելու առավելություններին, լսելու ոլորտի լավագույն մասնագետներին, համագործակցելու տեղացի գործընկերների հետ և զարգացնելու իրենց գաղափարները:   Ավարտին հաղթող թիմերը կստանան 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ, ինչպես նաև Հայաստանում իրենց սթարթափը հիմնելու համար ձեռնարկատիրական ամբողջական աջակցություն:   Ծրագիրն իրականացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4