November 21, 2019

Կարելի է ասել Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը,

Ո՞րն է հետագա քայլը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 405 կողմ, 11 դեմ ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու  որոշում ընդունեց: Դեմոկրատական եւ  եւ հանրապետական կուսակցությունների ներկա խոր տարաձայնությունների եւ կուսակցական հակասական շահերի պայմաններում, այս միաձայն որոշումը եզակի երեւույթ էր: Կոնգրեսականները ի վերջո տասնյակ տարիներից հետո կարողացան Թուրքիայի կողմից դիմադրողական շղթան կոտրելով՝ արտահայտել Հայոց դեմ կատարված ցեղասպանության նկատմամբ ճշմարտությունը, ճշմարտություն, որի մասին ամբողջ աշխարհը այսօր տեղյակ է եւ գիտի թե ինչ է կատարվել Օսմանական Թուրքիայում 104 տարի առաջ, սակայն բազմաթիվ երկրների մոտ Թուրքիայի հետ քաղաքական հարաբերություններում  իրենց այլ եւ այլ շահերը ավելի վեր են դասվել ու շարունակվում են վեր դասվել, քան մարդկային իրավունքներն ու արդարությունը:

 Կոնգրեսի այս ճանաչման բանաձեւը նույնպես միջազգային եւ հատկապես թուրք-աերիկյան ներկա քաղաքական սուր առճակատումների արդյունք է, որը Սպիտակ տան այսպես ասած եզակի չեզոքության պարագայում Ներկայացուցիչների պալատը հնարավորություն ունեցավ Թուրքիային պատժելու նպատակով նրա շուրջ օղակը առավել սեղմելու, ստեղծվում է հանգուցային մի նոր իրավիճակ, որը մինչ այժմ ցեղասպանությունը չճանաչած երկրների մոտ հարթելու եւ արագացնելու է ճանաչման եւ դատապարտման ընթացքը:

Այստեղ հարկավոր է շեշտել, որ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում յուրաքանչյուր հայ անհատ ու կառույց ունի եւ ունեցել է իր դերը եւ ազդեցությունը եւ թող ոչ ոք դա չդարձնի իր մենաշնորհը:

Այս բոլորից անկախ ամենից կարեւորը դառնում է այն, որ թե’ ինչ ենք անելու մենք հայերս եւ որն է լինելու այս ուղղությամբ համահայկական ռազմավարությունը: Հակառակ տարբեր բարձրագոչ հռչակագրերի, մեծախոսությունների ու խրոխտ պահանջատիրական ճառերի , Ցեղասպանության եւ հայոց հայրենազրկության, իրավունքների եւ հատուցման հարցը առաջ է գնացել առանց հստակ միասնական պատկերացումների, ռազմավարության եւ ծրագրերի:

Այժմ երբ Հայաստանում վերանում են նեղ կլանային եւ խմբակային շահերը եւ թավշյա հեղափոխությունից հետո հնարավորություն է ստեղծվում կուսակցական կամ կլանային նեղ շահերից վեր՝ միավորվելու եւ աշխատելու համատեղ ու միակամ,  երբ Սփյուռքը եւս իր ամբողջությամբ զգում է, որ վերափոխվելու եւ ինքնակազմակերպվելու կարիքը ունի,  մնում է, որ նոր իշխանությունները սփյուռքյան ուժերի հետ համընթաց մշակեն եւ գործի դնեն  համահակկական մի այնպիսի օրակարգ եւ ծրագիր, որին մասնակից դառնա աշխարհի չորս ծագերում ապրող յուրաքանչյուր հայ:

Կարո Հակոբյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4