November 21, 2019

Չինաստանը գնահատում է Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» միջև կապի պահպանման համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության միջև կապի պահպանման մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում  ԵՊՀ-ի և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի համատեղ կազմակերպած «Չինաստան-Եվրասիա» միջազգային երկօրյա գիտաժողովին իր ելույթում նման տեսակետ հայտնեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը:

«ԵԱՏՄ-Չինաստան համաձայնագրի իրագործումը կարող է ստեղծել ավելի լավ պայմաններ՝ տարածաշրջանային ինտեգրացիայի համար, ապահովել ինստիտուցիոնալ երաշխիքներ՝ երկկողմ տնտեսական, առևտրային համագործակցության համար: Հայաստանը ԵԱՏՄ երկիր է, միևնույն ժամանակ օգտվում է Եվրամիության GSP+ արտոնյալ համակարգից: Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև կապի պահպանման մեջ»,-ասաց դեսպանն ու ԵԱՏՄ-ն տարածաշրջանում համարեց կարևոր ինտեգրացիոն կազմակերպություն և կարևոր գործընկեր ՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համատեղ կառուցման համար:

Գիտաժողովում քննարկվեցին Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգային փոփոխությունները։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի նախագահ Մհեր Սահակյանը նշեց, որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար, երիտասարդ գիտնականներ՝ աշխարհի 16 երկրներից:  «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը դարձել է աշխարհի տնտեսական կենտրոնը, այստեղից է առաջ շարժվում աշխարհի նոր գերտերությունը՝ Չինաստանը: Չինական տնտեսական և քաղաքական ազդեցությունն իր «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ տարածվել է թե հարավարևելյան, թե կենտրոնական Ասիայում, թե Մերձավոր Արևելքում»,-նկատեց նա:

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը որպես ԱԺ Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընդծեց՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: «Մեր գործընկերային հարաբերությունները զարգացել են բազմաթիվ բնագավառներում, Հայաստանն իսկապես շատ բարձր է գնահատում Չինաստանի հետ համագործակցությունը»,-ասաց նա ու կարևորեց նաև ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ Հայաստանում չինագիտության զարգացումը ԵՊՀ-ի առաջնահերթություններից է: «Մեր նպատակն է պատրաստել չինագետների, որոնք կընդգրկվեն ինչպես Հայաստանի դիվանագիտական ծառայությունում, այնպես էլ հետագայում Հայաստանում կձևավորեն չինագիտական դպրոցը»,-ասաց նա ու շեշտեց՝ այդ գործում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրել:

armenpress.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4