November 21, 2019

Ֆրանսիայի կոմկուսը Մակրոնին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում ներկայացված է 12-ական պատգամավորով ու սենատորով, հանդես է եկել հայտարարությամբ, որում Ֆրանսիայի նախագահին կոչ է անում ճանաչել Արցախի ժողովրդի՝ Հանրապետություն հռչակելու դեմոկրատական գործընթացը։ ՖԿԿ-ն նաև կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աշխատանք տանել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որպեսզի այս ճանաչումը լինի նաև բազմակողմ միջազգային հարթակներում։ Օ դը Սեն շրջանի կոմունիստական կուսակցության սենատոր Պիեռ Ուզուլյասն ասել  է. «Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը որոշել է ճանաչել Արցախի անկախությունը, և մենք խրախուսում ենք Ֆրանսիայի կառավարությանը հետևել մեր այս կոչին և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք համարում ենք, որ ճանաչումը կարևորագույն փուլ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում և հայ, ադրբեջանցի և թուրք ժողովուրդների միջև խաղաղության հաստատման համար։ Մենք անընդունելի ենք համարում, որ Արցախի 150 հազար բնակչությունը շարունակի մնալ առանց իրավունքների, Արցախը ժողովրդավարական պետություն է, որը ժողովրդավարական ճանապարհով ընտրել է իր անկախությունը, այսօր պետք է նրան ճանաչել միջազգայնորեն՝ տալով օրինական կարգավիճակ։ Մենք չենք կարող շարունակել անտեսել այդ ժողովրդի և այդ օրինակելի ժողովրդավար պետության գոյությունը»։ Հայտարարությունում նշվում է նաև, որ Արցախի Հանրապետության գոյությունն անվիճելի է, և որ Արցախում այժմ գործում է Հարավային Կովկասի համար օրինակելի ժողովրդավարություն։

Հեղինակ`Նարե Թադևոսյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4