November 21, 2019

Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին, հրավիրել նրան հայրենիք (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին, հյուրընկալվել նրա տանը: Ողջունելով դերասանին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ ուրախ է անձամբ ծանոթանալու համար, ցանկանում էր ավելի շուտ գալ այցելության, սակայն Մոսկվայում եղել է տարեսկզբին ու բավական հագեցած այցով, այժմ եկել է՝ նրա որպիսությունն իմանալու համար: Վարչապետը նաեւ հետաքրքրվել է, թե երբ է դերասանը մտադիր գալ հայրենիք, լինել Հայաստանում:

Արմեն Ջիգարխանյանը նշել է, որ ցանկություն միշտ էլ կա եւ մանավանդ տարիների կենսափորձի արդյունքում, մեծ հասակում արդեն ավելի են մարդիկ կարեւորում հայրենիքի նշանակությունը, այնուհետ ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է իր ղեկավարած թատրոնին հյուրախաղերով տեսնել Հայաստանում, պետք է լավ կազմակերպվի ամեն ինչ, որովհետեւ դա դժվարին գործ է, բացի այդ, նաեւ թանկ հաճույք է:

ՀՀ վարչապետն էլ ի պատասխան ասել է, որ կուզեր նախ անձամբ դերասանին տեսնել հայրենիքում, կարող է գալ ու պարզապես զբոսնել Երեւանի փողոցներում, տեսնել հայրենակիցներին ու Հայաստանը, իսկ հյուրախաղերի մասով հանձնարական կտա համապատասխան նախարարությանը՝ Ջիգարխանյանի թատրոնի այցի կազմակերպմամբ զբաղվելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տպել 494 դիտում

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4