November 21, 2019

Ունենք ֆիզիկական անվտանգության սպառնալիք․ Հայ-ռուսական հարաբերությունների սրումը մեր շահերից չի բխում

Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն հերքում է նման զարգացումը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանին:

Մեր զրուցակիցը նշեց, որ ամեն դեպքում սա այնքան էլ ցանկալի զարգացում չէ՝ մասնավորապես հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերություններում. «Մեզ մնում է հուսալ, որ այս դեպքը կլինի եզակի և էական ազդեցություն չի ունենա հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա, որովհետև սա այն ոլորտն է, որտեղ կարծես էական որևէ բան չէր փոխվել վերջին տարիներին: Հայաստանի շահերից չի բխում, որ այս ոլորտում ևս տեղի ունենան ոչ դրական զարգացումներ: Բոլորս գիտենք, որ մենք ունենք անվտանգային լուրջ սպառնալիքներ, և Ռուսաստանը անվտանգային մարտահրավերներին դիմակայելու գործում մեզ համար էական դեր էր խաղում: Եվ քանի դեռ Հայաստանը հնարավորություն չունի այդ էական դերը կոմպենսացնել այլ գործընկերների հետ հարաբերություններով, չկա այլ պետություն կամ միջազգային կազմակերպություն, որը կկարողանա Հայաստանում ծածկել այդ բացը, Ռուսաստանի հետ հարաբերությունները չարժեր վատթարացնել»:

Բենիամին Պողոսյանը, իհարկե, չի կարծում, որ պետք է  ջայլամի քաղաքականություն վարել և խնդիրները չլուծել. «Սակայն խնդիրների լուծումը պարտադիր չէ, որ հանգեցնի հարաբերությունների վատթարացման: Դրա համար կա դիվանագիտություն, կան միջպետական հարաբերություններ: Պետության քաղաքականության մեջ ավելի առաջնային է սեփական շահերի ապահովումը, քան իրավական ընթացակարգերին հետևել-չհետևելը»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4