November 21, 2019

Մեր նպատակն է կանխել արտագաղթը և խթանել ներգաղթը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ «Gulf News» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպիսի՞ն է արտագաղթի կանխարգելմանն ուղղված նոր տնտեսական քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանումների թիվը գերազանցել է մեկնումներինը. «2018 թվականին ունեցանք 15,313 դրական հաշվեկշիռ: Արտագաղթը նվազել է՝ համապատասխան ցուցանիշն այս տարի բարելավվել է 32 անգամ 2015 թվականի համեմատ: Մինչդեռ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում մենք ունենք մինուս 2.334 հաշվեկշիռ: Մեր նպատակն է կանխել արտագաղթը և խթանել ներգաղթը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ անցյալի փորձը ցույց է տալիս, որ ներգաղթն աճում է, երբ երկրում տնտեսությունը զարգանում է, և ստեղծվում են նոր աշխատատեղեր: «Խորհրդային ժամանակաշրջանում այդպես էր: Համոզված եմ, որ մեր կառավարության քաղաքականությունը և տնտեսական հեղափոխությունը կխթանեն ներգաղթը: Մեր խնդիրն է՝ ապահովել քաղաքացիների աշխատելու և ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ, և մենք վճռական ենք այդ գործում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4