November 21, 2019

Մինչև Հոկտեմբերի 27-ը Հայաստանում Թուրքիայի միջոցով գործակալական ցանց է ստեղծվել. ովքեր են պարագլուխները

ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը դեռևս ամիսներ առաջ դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին խորհրդարանում լսումներ կազմակերպել Հոկտեմբերի 27-ի թեմայով, սակայան չընդաջաելով իր դիմումը, Սահակյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում որոշ չակերտներ բացեց Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ:

«Հոկտեմբերի 27-ի տուժողը պետությունն է։ Շատ հետաքրքիր կլիներ լսել ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանին, որը հոկտեմբերի 27-ից երկու ամիս առաջ նշանակվել էր քաղաքի վարչության պետ, որից հետո տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը։ Շատ հետաքրքիր կլինի լսել Արզուման Հարությունյանին, ով ասի, թե զենքը նախապե՞ս էր բերվել ԱԺ, թե՞ ոչ։ Իսկ եթե այդ դրվագով քննություն չի կատարվել, ապա ինչու։

Շատ հետաքրքիր կլիներ լսել և, կարծես թե, տեսադաշտից էլ դուրս է մնացել Կառլոս Պետրոսյանը, որն այդ ժամանակ միասնական քննչական ծառայության պետն էր»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ իր ցուցակում այնպիսի մարդկանց անուններ են, ովքեր մինչև Հոկտեմբերի 27-ը կոնկրետ առնչություն են ունեցել կոնկրետ գործընթացների հետ և դրանից հետո հաջորդած գործողություններին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4