November 21, 2019

Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d’Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այդ երկրում հրապարակվող ֆրանսալեզու Nouvelles d’Arménie (Լուրեր Հայաստանից) պարբերականի խմբագրության վրա կատարված հարձակման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie պարբերականի գրաասենյակի վրա կատարված հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի թվիթերյան միկրոբլոգում:

Պարբերականի տվյալներով՝ հարձակումը կատարվել է լույս կիրակի գիշերը: Նշվում է, որ հանցագործները կոտրել են խմբագրության դուռը, գողացել տեսախցիկներ ևւ երեք համակարգիչ, որտեղ պահվում են գաղտնի տեղեկություններ:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4