November 21, 2019

Մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ. վարչապետ

Մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. այնտեղ պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ: Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ առավոտյան ժամը 9-ին մարզպետը զանգել տեղեկացրել է, որ Ողջի գետի գույնը փոխված է՝ դարչնագույն է, եւ մարզում առկա բոլոր ուժերը մոբիլիզացվել են գնալ՝ տեղում իրավիճակը հասկանալու համար:

«Մարզի ներկայացուցիչները, ուժային կառույցների ներկայացուցիչները գնացել են դեպքի վայր»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ այս պահին հստակ չի կարող ասել, թե որ կոմբինատի պոչամբարն է, բայց տարածքը ցույց է տալիս, որ այն կարող է լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առավոտյան եղել են դեպքի վայրում, փորձանմուշներ են վերցրել. «Եթե տարածքն ավելի վերեւի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են: Ըստ նախնական տվյալների՝ վերեւի մասից է, ոչ թե կեսից: Կեսից հնարավոր է, որ Կապանի նախկին՝ Կավարտի հանքից արտահոսքեր լինեին»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արձագանքելով ասաց, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում. «Այնտեղ կա վնասված խողովակի հատված, որի վերականգնման աշխատանքներ են կատարվում: Նախնական տվյալով՝ այդտեղից է հոսել ջուրը: Կքննարկվի քրգործ հարուցելու հարցը»:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, թե տերերը թաքուն են պահել, որ նման դեպք է եղել. «Չեն ասել եւ արագ վերականգնման աշխատանքներ են սկսել. խողովակներն արագ զոդել են: Մերոնք ասացին, որ արդեն վերականգնել են: Բացի այդ, Կապանում առավոտյան փլուզում է եղել, հողի սողանք է եղել, խրճիթ է եղել, որը ծածկել է, այնտեղ երկու հոգի են եղել, չեմ կարող ասել՝ կենդանի՞ են, թե՞ ոչ»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4