November 21, 2019

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Եվրոպայի խոշոր եւ էժան ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, 2020 թվականի հունվարից Երեւանից թռիչքներ կիրականացնի դեպի Հռոմ եւ Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին: Առաջին անգամ թռիչքներ կիրականացվեն նաեւ Գյումրիից դեպի Եվրոպա: «Ryanair»-ը կապահովի չվերթ Գյումրիից դեպի Մյունխեն: Այս մասին այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ryanair» ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը:

Նա նկատեց, որ այն 130 հազար ուղեւորները, որոնց կփոխադրի ընկերությունը, կնպաստեն նաեւ աշխատատեղերի բացմանը օդանավակայանում: «Եթե համեմատեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերության սակագների հետ, այս 130 հազար ուղեւորները 20 միլիոն եվրո խնայողություն կանեն»,- ասաց ընկերության կոմերցիոն ղեկավարը:  

Դեյվիդ Օ՛Բրայանը հակիրճ ներկայացրեց Ryanair ընկերությունը՝ շեշտելով, որ այն ունի ամենամեծ ցանցը Եվրոպայում: Այս տարի ընկերությունը սպասարկելու է 150 միլիոն հաճախորդի, իսկ մյուս տարվա ընթացքում դրանց քանակն ավելացվելու է մինչեւ 200 միլիոն: Ryanair-ը բաղկացած է չորս ավիաընկերություններից:

Ryanair-ն ունի 500 ինքնաթիռ, չվերթներ է իրականացնում 2000-ից ավելի ուղղություններով: Ըստ տնօրենի՝ իրենց հաջողության գաղտնիքը շատ պարզ է. արդյունավետ ծառայություններ են առաջարկում մարդկանց ժամանակակից ինքնաթիռներով: Այնպիսի ցածր գներով, որոնց հետ ուրիշներն ունակ չեն մրցել:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4