August 5, 2020

Չեմ կարողանում հավատալ, որ մարդիկ դեռ հերքում են. Քարդաշյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում ակտիվ է պահում Հայաստան կատարած այցի թեման: Նա շարունակում է լուսանկարներ հրապարակել ու գրառումներ կատարել: Վերջին լուսանկարները Ծիծեռնակաբերդից են: Դրանց կից նա երկրպագուներին կրկին պատմել է Հայոց ցեղասպանության մասին:

«Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը շատ հուզիչ էր: Ջարդերի լուսանկարները եւ դրանց վերաբերյալ հրապարակված գրականությունը տեսնելով չեմ կարողանում հավատալ, որ մարդիկ դեռ շարունակում են հերքել, որ նման բան է եղել: Մենք երբեք չենք մոռանա, որ 1.5 մլն հայեր սպանվել են»,- գրել է նա:

Քիմ Քրադաշյանի համար շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության հարցը բարձաձայնելը: Հայաստանում նա լրագրողներին ասել էր, որ այդ թեմայով քննարկումներ է ունեցել Սպիտակ տանը, խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականի հետ: Ընդգծել է, որ այս հարցում երբեք չի հանձնվելու:

Հեռուստաաստղը նաեւ նոր լուսանկարներ է հրապարակել Էջմիածնում իր, քրոջ՝ Քորթնիի ու իրենց երեխաների մկրտությունից: Տեղադրել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման լուսանկարներ ու շնորհակալություն հայտնել նրան իրեն ու քրոջն ընդունելու համար: Բացի այդ շեշտել է, որ դեռ Հայաստան կատարած այցի տպավորության տակ է:

Ցեղասպանության մասին գրառումն ինստագրամում լայքել է 1մլն հետեւորդ: Էջմիածնի նկարները հավանել է 1.7մլն օգտատեր, Արմեն Սարգսյանի հետ հանդիպման նկարները՝ 1մլն հոգի:

Քիմ Քարդշյանը Հայաստան էր եկել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին մասնակցելու: Դրա ընթացքում նա ներկայացրեց՝ ինչպես է օգտագործում սոցիալական ցանցերը սեփական բիզնեսը զարգացնելու հարցում:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4