August 10, 2020

Շուշիում հայ-իրանական գիտամշակութային կենտրոն է բացվել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Շուշիում ներկա է եղել հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Իդեա» և Արևելյան պատմական ժառանգության պահպանման հիմնադրամներին նախագծի իրականացման համար: Արցախի ղեկավարը հույս է հայտնել, որ կենտրոնը կարևոր դերակատարություն կունենա հայ-իրանական կապերի ամրապնդման, միջկրոնական և քաղաքակրթական երկխոսության, ինչպես նաև Շուշիում զբոսաշրջության զարգացման գործում:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացուցիչներ սփյուռքից և հյուրեր արտերկրից:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4