November 18, 2019

Անշարժ գույքի գործարքները աճել են 25.5%-ով

2019 թ. սեպտեմբերին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15572 գործարք, ինչը 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` 25.5 %-ով:

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 3.6%-ով:

Առաջիկայում ՀՀ կադաստրի կոմիտեն կներկայացնի 2019 թ. երրորդ եռամսյակի տվյալները, իսկ գործարքների տեսակն ու քանակը՝ ըստ մարզերի և ըստ գույքի տեսակների, գրաֆիկական պատկերի տեսքով։ Հեղինակ`Վարդան Հովսեփյան

1iurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4