June 4, 2020

ԵՄ-ի ԱԳ նախարարները Թուրքիայից պահանջեցին դադարեցնել գործողությունները Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Եվրամիության անդամ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ իր զորքերը դուրս բերել այդ երկրից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը հոկտեմբերի 14-ին ընթանում Է Լյուքսեմբուրգում:

«Խորհուրդը վերստին հաստատակամորեն կոչ Է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ դուրս բերել իր զորքերը»,-նշվում Է փաստաթղթում: Եվրամիության անդամ երկրները նաեւ պայմանավորվել են կոորդինացնել Թուրքիային զենքի մատակարարումների քաղաքականությունը՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ:

ԵՄ-ի ԱԳ նախարարները կոչ են արել անցկացնել ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի մասնակիցների նախարարական հանդիպում: Նրանք նաեւ համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա հորատման աշխատանքների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4