October 14, 2019

Երևանում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայկական առևտրային ցանցի (Armenian Trade Network) 4-րդ գործարար խորհրդաժողովը։

Եվրոպայի Հայերի Համագումար

Մամլո հաղորդագրություն 10 հոկտեմբեր 2019
Երեւան

Երևանում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայկական առևտրային ցանցի (Armenian Trade Network) 4-րդ գործարար խորհրդաժողովը։

Խորհրդաժողովը  4 հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձրեց Հայաստան-սփյուռք առեւտրա-արդյունաբերության ոլորտի հիմնական  խնդիրները:

Թավշյա հեղափոխության արդյունքում ներդրումների եւ առեւտրա-տնտեսության նպաստավոր միջավայրի առկայության պայմաններում՝ քննարկվեց  գործնական մեխանիզմների արդիականացման եւ կատարելագործման հնարավորությունները եւ հայկական սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավվածության հարցը:

Հայկական առևտրային ցանցը (ATN) միջոլորտային միակ համահայկական գործարար կազմակերպությունն է, որը 16 երկրներում ունի բիզնես միություններ։

Խորհրդաժողովին իրենց մասնակցությունն էին բերել Սփյուռքից եւ Հայաստանից ավելի քան 100 մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բարի գալուստի խոսքով Խորհրդաժողովի բացումը կատարեց  կազմակերպության նախագահ պր. Հրաչ Գասպարը:

Պետական մակարդակով ելույթներով հանդես եկան փոխ վարչապետ Տիգրան Ավինյանը, բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարարության տեղակալներ Վարոս Սիմոնյանը եւ Նաիրա Մարգարյանը, Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրացման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Երկու առանձին քննարկումների ընթացքում իր  համակողմանի դիտարկումներով աշխույժ մասնակցությունը բերեց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Խորհրդաժողովին հրավիրված էր նաեւ Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը, ով ներկաներին ներկայացնելով Եվրոպայի հայերի համագումարի գործունեությունը եւ նպատակները՝ շեշտեց տարբեր ոլորտների եւ բնագավառների կառույցների միջեւ սերտ համագործակցության նշանակությունը եւ անհրաժեշտությունը:

Լրատվական կենտրոն

Եվրոպայի հայերի համագումար

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4