October 14, 2019

Նիկոլ Փաշինյանը սելֆի է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի է հրապարակել ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի հետ: Քիչ առաջ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է հեռուստաաստղին: Նշել է, որ նա կարեւոր ներդրում ունի Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում մեծացնելու հարցում ու հույս հայտնել, որ Քարդաշյանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ: Քարդաշյանն իր հերթին նշել է, որ շատ ուրախ է հանդիպման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանին: Նրանց զրույցի մի հատվածը ներկայացվեց վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերով:

«Շատ ուրախ եմ Ձեզ իմ գրասենյակում ընդունելու համար: Ուրախ եմ, որ Հայաստան այցելելը սովորություն է դառնում Ձեզ համար: Մենք շատ ենք գնահատում Հայաստանն առաջխաղացնելու հարցում Ձեր պատրաստակամությունը: Դա շատ կարեւոր է: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, եւ կարծում եմ՝ այդ հարցում Դուք Ձեր ներդրումն ունեք: Հուսով եմ եւ վստահ՝ դա կշարունակվի»,- ասաց Փաշինյանը:

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես հանդիպում ունեցա կազմակերպության հետ եւ տեսա, որ նրանք մեծ ուշադրություն են դարձնում կանանց դերը բիզնեսում մեծացնելու հարցին: Դա հիանալի կլինի տեսնել: Նրանք, կարծես, ասացին, որ բնակչության 50 տոկոսը կանայք են…»,- ասաց Քարդաշյանը:

«Ավելի քան 50 տոկոսը, եւ շատ կարեւոր է նրանց ամբողջությամբ ներգրավել մեր երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական կյանքում: Ի դեպ, կարող եմ ասել, որ իմ կառավարությունում՝ բարձր պաշտոններում, կանանց թիվն ամենամեծն է, ինչի համար շատ ուրախ եմ»,- հավելեց Փաշինյանը:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4