October 14, 2019

Երեւանում անցկացվող նիստը ԵԱՏՄ կառույցում Հայաստանի նախագահության յուրահատուկ կուլմինացիա է. Նիկոլ Փաշինյան

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի՝ Երեւանում անցկացվող նիստը կառույցում Հայաստանի նախագահության յուրահատուկ կուլմինացիա է: 

Այս մասին այսօր՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ համար պատիվ է ձեզ ողջունել Երեւանում՝ հերթական նիստի ընթացքում: Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, շարունակում է տարեցտարի ավելի ամուր դառնալ: Այն արդեն ցույց է տվել իր կենսունակությունը եւ գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միություն: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար: Եւ այսօրվա նիստը, որին, բացի Միության անդամ երկրներից, մասնակցում են նաեւ Մոլդովայի, Իրանի եւ Սինգապուրի ղեկավարները, մեր նախագահության յուրատեսակ գագաթնակետն է դարձել: Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի բոլոր անդամների անունից ցանկանում եմ ողջունել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին, որոնք սիրով համաձայնեցին մասնակցել մեր նիստին: Ուրախ եմ նաեւ նշել, որ նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով: Վստահ եմ, որ այս իրադարձությունը կծառայի որպես արդյունավետ հարթակ՝ առեւտրատնտեսական կապերն ամրապնդելու եւ եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաներ մշակելու ուղիներ քննարկելու համար: Հայաստանն առանձնակի կարեւորություն է տալիս ԵԱՏՄ-ի միջտնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը»,- իր ելույթում նշեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ արդեն ավարտվել են ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բանակցություններ են տարվում նաեւ Եգիպտոսի, Իսրայելի եւ Հնդկաստանի հետ համագործակցության համար:

Վարչապետի խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացն ավելի դինամիկ կլինի, եթե քաղաքացիները տեսնեն, որ ԵԱՏՄ գործունեության միջոցով իրենց կյանքի ու աշխատանքի բարելավմանը նպաստող որոշումներ են կայացվում:

ՀՀ վարչապետը նշեց, որ կցանկանար անդրադառնալ այն հարցերին, որոնց լուծումն իր կարծիքով կարեւոր է՝ համագործակցության հետագա խթանման եւ դրա արդյունավետության բարձրացման համար. «Դրանց թվին են պատկանում, օրինակ, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելուն ուղղված միջոցները, որոնք խոչընդոտում են աշխատուժի միասնական շուկայի ձեւավորմանը: Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը հնարավոր մատակարարների՝ էլեկտրոնային ձեւաչափով գնումներին անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար նույնպես առանձնահատուկ ուշադրություն պահանջող առաջնահերթ հարցերից է, եւ անհրաժեշտ է բոլորիս համար ընդունելի լուծում գտնել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ինտեգրացիան ավելի սահուն կընթանա, եթե մեր քաղաքացիները համոզվեն, որ մեր աշխատանքի արդյունքում որոշումներ են ընդունվում զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք հանգեցնում են իրենց կյանքի եւ աշխատանքի պայմանների բարելավմանը: Վստահ եմ, որ այս ուղղությամբ իրականացվող հետեւողական աշխատանքը թույլ կտա մեզ ոչ միայն արդյունավետորեն վերացնել խոչընդոտները, այլեւ կնպաստի առավել ամբողջական ինտեգրմանը՝ հավասարության, փոխադարձ շահի եւ միմյանց շահերի հարգանքի սկզբունքների հիման վրա: Մենք նաեւ անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների միջեւ ազգային արժույթներով հաշվարկների անցման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են Միության անդամ չհանդիսացող երկրների ազգային արժույթով, եւ, հետեւաբար, ազգային արժույթներով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնումը պետք է լինի մեր առաջնահերթությունների շարքում»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ այսօրվա հանդիպման օրակարգում ներառված է Միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի հարցը:

«Սա ինքնին արդեն լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձեւավորման ուղղությամբ, ինչպես նաեւ նախադրյալ է ԵԱՏՄ-ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի կառուցման եւ ազգային արժույթներով հաշվարկների անցնելուն բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»,- եզրափակեց վարչապետը:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.

*

Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4