October 14, 2019

Երեւանում ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը պատմական իրադարձություն կդառնա. «ՌԻԱ Նովոստի»-ի

Սինգապուրի հետ յուրահատուկ պայամանգրի ստորագրում, Իրանի համար պատմական իրադարձություն եւ Արեւմուտքի ցավագին արձագանքը Սերբիայի՝ արեւելյան գործընկերների հետ մերձեցման վարքագծին: Սրանք Երեւանում տեղի ունեցող ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովի հիմնական թեմաներն են: Գագաթնաժողովն ուշադրություն է գրավում եւս մեկ կարեւոր հանգամանքով պայմանավորված. լրանում է ԵԱՏՄ-ի հնգամյակը, գրում է РИА Новости-ն: Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

Նոր հյուրեր, հին թեմաներ

Երեւանում հավաքվելու են ոչ միայն Միության անդամ երկրները, այլ նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որի երկիրը նախորդ տարի ստացավ դիտորդի կարգավիճակ ԵԱՏՄ-ում, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին։

Բայց նրանք առանձնակի հետաքրքրությամբ են սպասում Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նախագահի նախորդ ուղևորությունը Երևան տեղի է ունեցել գրեթե երեք տարի առաջ՝ 2016 թ․-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին: Եվ քանի որ Հայաստանում տեղի ունեցավ, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն, որի արդյունքում իշխանությունը փոխվեց, առաջնորդների բոլոր երկկողմ հանդիպումները տեղի են ունեցել կա՛մ Մոսկվայում, կա՛մ միջազգային հարթակներում։ Հետևաբար քաղաքական էլիտան և հասարակ մարդիկ սպասում են Պուտինի ներկայիս այցին, որոնց համար Ռուսաստանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է: Չնայած նրան, որ այս այցը հիմնականում կապված է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքներին մասնակցելու հետ, Պուտինը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի առաջնորդ Հասան Ռուհանիի հետ:

Հետաքրքիր է համարվում այն, որ, ըստ The Washington Post-ի, Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին պետք է գար Երևան: Բայց նա իբրեւ հրաժարվել է՝ իմանալով, որ Պուտինի հետ նույն տեղում է լինելու: Սակայն, ինչպես նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ռուսական կողմը «ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցության կամ նրա մասնակցությունը չեղարկելու մասին»:

Նշվում է, որ հոբելյանական գագաթնաժողովի օրակարգում են ավանդական հարցեր՝ առևտրի խոչընդոտների վերաբերյալ: Մասնակիցները նաև պետք է հաստատեն Համատեղ ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, Միության 2020 թվականի բյուջեն և տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտում օրենքների հարաբերակցությունը:

Սինգապուրը Միությունում

Կարևորվում է Սինգապուրի վարչապետի այցը Երեւան, որի շրջանակներում ստորագրվելու է ազատ առևտրի համաձայնագիրը Սինգապուրի ու ԵԱՏՄ-ի միջև։ «Սա խթանելու է Սինգապուրի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային ու ներդրումային համագործակցության ակտիվացմանը»,- հայտարարել են Սինգապուրի վարչապետի գրասենյակից:

Ազատ առևտրային գոտու ստեղծման հարցը քննարկվելու է նաև Իրանի հետ. գագաթնաժողովի մեկնարկից օրեր առաջ ավարտվել է ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները։ ՌԴ-ում Իրանի դեսպանն այն անվանել է «պատմական» ու նշել, որ այն շատ կարևոր համաձայնագիր է, որը մեծ օգուտ կբերի երկրների տնտեսություններին։ Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 27-ին եւ ուժի մեջ կմնա 3 տարի։

Ինչպես նշվում եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում, կողմերն այժմ քննարկում են մաքսային համագործակցության խորացման հնարավորությունը, քննարկվում է նաեւ գործարարների համագործակցության ձեւաչափը: Իրանի դեսպանն առաջարկել է Թեհրանում իրանցի գործարարների համաժողով կազմակերպել, որպեսզի նրանք իմանան ԵԱՏՄ միասնական շուկայի առավելությունների մասին:

Եվրասիական գոտի

Հոկտեմբերին ուժի մեջ է մտնում ևս մեկ համաձայնագիր Չինաստանի հետ։ Փաստաթուղթը կհեշտացնի առևտրի ընթացակարգերը և կխթանի այլ նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ փաստաթուղթը երկու կողմերի համագործակցության մեխանիզմներ է ստեղծում: Նախանշված են պետական մարմինների միջեւ խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակման կենտրոնների ձեւավորում՝ գործարարների շահերի առաջ մղման համար:

Պանիր, ալկոհոլ ու ծխախոտ

Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի վերջին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սերբիայի կառավարության փոխվարչապետ Ռասիմ Լյայիչը, դա տեղի կունենա Մոսկվայում ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը:

Բելգրադը նախատեսում է ԵԱՏՄ երկրներ արտահանումը մեծացնել 1 միլիարդից մինչև 1,5 միլիարդ դոլարի: Համաձայնագիրը ստորագրելուց հետո Սերբիան կունենա նոր գործընկերներ՝ Հայաստան և Ղրղզստան: Սերբիայի հետ ազատ առևտրի գոտին արդեն գործում է Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Չհարկվող ապրանքների ցանկը կընդլայնվի. այն կներառի այծի և ոչխարի պանիրը, ևս 400 տոննա կովի պանիր, ինչպես նաև 90 հազար լիտր սերբական կոնյակ՝ վինյակ, և երկու հազար տոննա ծխախոտ:

Նշվում է, որ այս մտադրությունը բավականին ցավոտ արձագանք ունեցավ Սերբիայի այլ գործընկերների կողմից: Սլովակիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը «չի մոտեցնում Սերբիան Եվրամիությանը» ու հավելել, որ երկիրը չի կարող միաժամանակ մի քանի ուղղություններով շարժվել։

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4