October 14, 2019

Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տվյալներ, նախաքննությունը կշարունակվի. ՔԿ նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հայտնում է, որ վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տվյալներ, նոր տեղեկություններ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ  զրույցում Արսեն Այվազյանն ընդգծեց, որ նախաքննությունը շարունակելու հիմքը հանդիսանում է  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացած գրությունը: «Մենք ստացել ենք համապատասխան գրություն, որում առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ է գործի ընդհանրության մեջ նայել, դիտարկել, քննություն կատարել գրության մեջ ներառված տվյալների մասին»,- ասաց Այվազյանը:Реклама 13

Նրա խոսքով՝ շրջակա միջավայրի նախարարությունից ստացած գրությունն առնչություն ունի Ամուլսարի վերաբերյալ քրեական գործում առկա տվյալների հետ: «Սրանով պայմանավորված՝ մենք կարիք ունենք այդ գրության մեջ նշված տեղեկությունները քննարկել, ուսումնասիրել, համադրել նախկինում առկա տվյալների հետ»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը չբացառեց, որ մասնագիտական բնույթի հարցերի առաջացման դեպքում կարիք լինի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության:

«Մենք ուսումնասիրում ենք նոր տվյալները՝ կապված «Էլարդ»-ի կողմից տրված եզրակացության հետ,  և, եթե ի հայտ գան լրացուցիչ հարցեր, որոնք մասնագիտական բնույթ են կրում, նման իրավիճակում մենք հնարավորություն ունենք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նշանակել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն»,- ասաց Այվազյանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4