July 9, 2020

Սիմոն Մարտիրոսյանի առաջին հարցազրույցը՝ ոսկե մեդալ նվաճելուց հետո

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ 109 կգ քաշային կարգում երկամարտի արդյունքում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Ընդ որում, պոկում վարժությունում բարձրացրեց 199 կգ և աշխարհի ռեկորդ սահմանեց: Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց, երբ մյուս ծանրորդները կատարել էին իրենց բոլոր մոտեցումները: Նա բարձրացրեց 230 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել 241 կգ, ինչը նույնպես ռեկորդային քաշ կլիներ: Երկամարտում գրանցելով 429 կգ արդյունք` Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4