October 14, 2019

Վարչապետը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի  հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է կազմակերպության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնմանն ու առաջմղմանն ուղղված գործունեությունը:   

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը և առաջիկա ծրագրերին:  

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4