October 14, 2019

Արցախի ՊԲ-ի ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:

Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից:

Սա իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք է: Այն, ինչպես հայտնում է ՌազմԻնֆո-ն ունի էլեկտրական շարժիչ, նախատեսված է հետախուզության և մարտավարական որոնողական աշխատանքների համար։

Երկարությունը 1 մ է, բարձրությունը՝ 0.2 մ, թևերի բացվածքը՝ 3 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 9.5 կգ, առավելագույն օգտակար բեռնվածությունը՝ 1.5 կգ, արագությունը՝ 55-130 կմ/ժ, թռիչքի տևողությունը՝ 4 ժամ, հեռավորությունը՝ մինչև 80 կմ, թռիչքի առաստաղը՝ 5486 մ, արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում պարաշյուտով կամ օդային բարձիկով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու Լիբանանը պայմանավորվել են համագործակցել ԱԹՍ-ների դեմ պայքարում: Այս մասին հայտնի դարձավ Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբնի վերջերես Երեւան կայացաշծ այցից ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո:

Տոնոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Աբու Սաաբը հայտնեց, որ Երևանը և Բեյրութը համագործակցում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարում: Նրա խոսքով, Լիբանանի մարտահրավերները հարավային սահմանում են:

«Մենք, փաստացի, պատերազմում ենք Իսրայելի հետ, չնայած ներկայումս չկան ակտիվ ռազմական գործողություններ: Իսրայելը գրավել է Լիբանանի տարածքի մի մասը», – ասել էր նախարարը:

Լիբանանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ու Լիբանանը նման մարտահրավերներ ունեն:

«Հայաստանի սահմանները պարբերաբար խախտվում են կամ սպառնում են խախտել անօդաչու թռչող սարքերը», – ասաց Աբու Սաաբը: «Այս ուղղությամբ մենք կիսում ենք հետախուզական տեղեկատվությունը և փորձը` պաշտպանել մեր երկրները նման կամ այլ հարձակումներից»,- հավելել էր նա:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը գնում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվել են 2016-ի ապրիլին Արցախում քառօրյա պատերազմի ընթացքում:

2017-ին սկանդալ էր բռնկվել Բաքվում իսրայելական ինքնաթիռների օգտագործման շուրջ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4