December 9, 2019

Ինչու Փաշինյանը Վանեցյանին համեմատեց պուտչիստների հետ, և ինչ կապ ունի Վանեցյանը Սկրիպալի օպերացիայի հետ

«Հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը կադրային քաղաքականության մեծ հնարավորություն չուներ։ Առավել ևս ԱԱԾ տնօրեն նշանակելու հարցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 1999-2003 թվականներին երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ-ում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանն՝ անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկության թեմային։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Տարոն Սահակյանը տարբեր հարցազրույցներում և բաց նամակներում ուշագրավ հայտարարություններ է արել, խոսել է նախորդ իշխանությունների ժամանակվա սկանդալային դրվագների մասին, սակայն այդ հայտարարությունները այդպես էլ որևէ իրավական հետևանք չեն ունեցել։ «Իրավական գնահատական չէր տրվում հայտարարություններին, բայց դրան զուգահեռ կազմակերպված օպերատիվ գործողություններ էին կատարվում իմ նկատմամբ։ Ընդ որում՝ այնպիսի գործողություններ, որոնք տեղի չէին ունենում անգամ նախորդ ռեժիմի ժամանակ։ Ես մեկ անգամ արդեն ասել եմ և կկրկնեմ, որ երեք խնդիր է դրված՝ նախկինում կատարված հանցագործությունների հետքերը մաքրել, նոր կատարվող հանցագործությունների միջոցով քաղաքական պատվեր ստանալ և երրորդը՝ այդ ամենն ուղղել Փաշինյանի դեմ։ Իրականությունը հետևյալն է, որ Փաշինյանը Վանեցյանին հենց այնպես չէր համեմատի պուտչիստների հետ»,- ասաց Սահակյանը։

Տարոն Սահակյանի խոսքերով՝ վարչապետը ավելի շուտ պետք է ազատեր Արթուր Վանեցյանին զբաղեցրած պաշտոնից, երբ նա հայտարարեց, որ իրեն և իր ընտանիքին վտանգ է սպառնում։ Այդ հայտարարությունից հետո վարչապետը պարզապես Վանեցյանին պետք է ասեր՝ դիմում գրի, գնա։ Հաջորդ քայլը գաղտնալսումն էր, և եթե Վանեցյանը սպայի պատիվն ու արժանապատվությունը այդքան լավ գիտակցում է, դրանից հետո նա պետք է սեփական դիմումի համաձայն ազատվեր պաշտոնից։

Տարոն Սահակյանը մեզ հետ հարցազրույցում խոսել է մի շարք ուշագրավ դրվագների մասին՝ Սկրիպալի օպերացիայի մասին, դրանում Հայաստանի ներգրավվածության մասին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4