October 14, 2019

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ անկախության անցյալ 28 տարիները եղել են ինչպես հաղթանակի, հույսերի և հույզերի տարիներ, այնպես էլ, չիրականացած իղձերի եւ կորուսյալ տարիներ:

 1991 թվականին հայ ժողովուրդը ազատ, անկախ, անվտանգ ու երջանիկ ապրելու ձգտումով հռչակեց իր անկախությունը եւ հիմք դրեց հայրենի նոր պետականության կառուցման: Սակայն իշխանությունները գնալով ցավոք, բոլորիս հայտնի պատճառներով չվարեցին պետականաշինության այնպիսի քաղաքականություն, որով երկիրը կառաջնորդվեր դեպի ինքնիշխանություն, անվտանգ զարգացում եւ կապահովեր միջազգային հարթակներում ծանրակշիռ  դերակատարություն:

2018 թվականի ապրիլ-մայիսյան ամիսներին նոր սերունդը նոր շունչ ու եռանդ բերեց հայրենիքում եւ ողջ սփյուռքում, վերաիմաստավորեց անկախության նպատակն ու արժեքը, ողջ ժողովրդի մեջ արթնացրեց ազատ ու երջանիկ հայրենիք ունենալու երազանքները:

Եվրոպայի հայերի համագումարը համոզված է, որ երիտասարդ սերունդը ունի բավականին ներուժ ու գիտակցություն, բավականին փորձառություն եւ քաղաքական կամք՝ ամրապնդելու  հայրենի պետականության հիմքերը եւ ստեղծելու ներկա եւ վաղվա երջանիկ հայրենիքը, ուր ազատ ու անկաշկանդ ապրելու են ներկա ու գալիք սերունդները:

Այսօր յուրաքանչյուր հայի պարտականությունն է, յուրաքանչյուրը իր հնարավորությունների և կարողությունների սահմաններում՝ նեցուկ կանգնելու հայրենի նոր երիտասարդ պետությանը, որպեսզի անխոցելի դարձնենք մեր պետականությունը եւ անվտանգությունը: 

Վստահ ենք, որ նոր եւ լուսավոր ապագա է սպասում ողջ հայ ժողովրդին եւ մեր ամեն օրը դառնալու է յուրահատուկ անկախության տոնական օր:

Կեցցե ազատ և անկախ Հայաստանը

Կեցցե հայ ժողովուրդը

Տոնդ շնորհավոր ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրոպայի Հայերի Համագումար

21. սեպտեմբեր 2019 թ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4