June 7, 2023

Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Փարիզում

Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի ութ հայկական երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնած արդեն ավանդույթ դարձած նախօրեի հանդիպումը կայացավ ապրիլի 23-ի երեկոյան, Փարիզի Հանրապետության հրապարակում:Երիտասարդներն իրենց բողոքն ու պահանջը Թուրքիային արտահայտել էին հրապարակում կանգնեցված` ցեղասպանությունը դատապարտող պաստառներով`Հայոց ցեղասպանությունից չառանձնացնելով նաեւ աշխարհում կատարված մյուս ցեղասպանությունները:

Այսօր առավոտյան միջոցառումները մեկնարկել են Սենատից : Կեսօրին Փարիզի հայ առաքելական եկեղեցում մատուցվելու է պատարագ, որից հետո փարիզահայ համայնքը կազմակերպելու է բողոքի իր ամենամյա երթը : Երթի մեկնարկը տրվելու է 1915 թվականի ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի մոտակայքից, եւ ուղղվելու է դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Երթն այնուհետեւ շարունակվելու է դեպի Հաղթանակի կամար, վառելու անհայտ զինվորի ջահը : Աստղի հրապարակում սպասվում է նաեւ Շառլ Ազնավուրի մասնակցությունը, որն առաջին անգամ պաշտոնապես պետք է մասնակցի միջոցառմանը իբրեւ Շվեցարիայում ՀՀ դեսպան:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ապրիլի 25-ին հայկական պատարագ է մատուցվելու Փարիզի Աստվածամոր տաճարում:

Սեդա Գրիգորյան

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4