October 14, 2019

«Լիդիան»-ի ՇՄԱԳ-ը թերի է եւ թույլ չի տալիս կուռ կերպով գնահատել կամ քանակական գնահատական տալ ազդեցությանը․ «ԷԼԱՐԴ»

«ԷԼԱՐԴ» միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը փորձագտեներից ճշտեց, թե որտեղից է եկել մեմորանդում կոչվող փաստաթուղթ կազմելու առաջարկը, քանի որ «ԷԼԱՐԴ»-ի կատարելիք աշխատանքի մեջ կարծես թե նկարագրված չի եղել նմանատիպ միջոցառումներ ներառելը․

«Կազմակերպությունը պիտի պատասխաներ հարցերին՝ բավարա՞ր է, թե՞ բավարար չէ ՇՄԱԳ-ը, ազդո՞ւմ է, թե՞ ոչ։ Կան ձեւակերպումներ, որոնք հստակ չեն։ Մեմորանդումը ինչո՞ւ է կազմվել, եթե դրանում նշված միջոցառումները չիրականացվեն, արդյոք այս ՇՄԱԳ-ով բավարար չէ՞ աշխատանքներ իրականացնել, ինչու են այդ հուշագրում գրված միջոցառումներն այդքան ոչ հստակ»,- հարցրեց նախարարը։

«ԷԼԱՐԴ»-ի փորձագետները պատասխանեցին, որ ընկերությունը ՀՀ կառավարությունից պատվեր է ստացել վեր հանել բոլոր թերությունները եւ ներկայացնել առաջարկություններ, որոնք ի վերջո կարող են համարվել ընդունելի՝ բնապահպանական ռիսկերի ազդեցությունը վերահսկելի դարձնելու համր։

Վարչապետը ճշգրտող հարց տվեց․ «Ներողություն, կառավարության լրացուցիչ հանձնարարությունն ինչո՞վ եւ որտե՞ղ է արտահայտվել»։

«Մենք պետք է ճշգրիտ ստուգենք, թե երբ է պաշտոնապես նման հայտ ներակայցվել, հիշում եմ որ մեր երկրորդ առաքելության ժամանակ խնդրեցին տրամադրել առաջարկներ»,- պատասխանեց փորձագետը։

Վարչապետը կրկին հարցրեց․ «Ո՞վ խնդրեց»։

Ի պատասխան «ԷԼԱՐԴ»-ի փորձագետն ասաց․

«Այս պրոյեկտի մեր հաճախորդը Քննչական կոմիտեն էր։ Նրանց միջոցով էինք կապ հաստատում ՀՀ կառավարության մնացած մարմինների եւ այլ կազմակերպությունների հետ։ Երբ մեր հաշվետվության նախագիծը ներկայացրինք, հարցեր եղան, թե թերություններով հադներձ կարո՞ղ է հանքը շահագործվել՝ առանց ազդելու։ Մեր պատասխանը հետեւյալն էր․ հաշվի առնելով թերությունները եւ անորոշության աստիճանը՝ շահագործման եւ մեղմացման միջոցառումները դառնում են խիստ անվստահելի, մեզ հարց տրվեց՝ ուրիշ ի՞նչ կարելի է անել բարելավելու համար այս հանքի շահագործման հնարավորությունը։ Քանի որ այս հարցերը մեր հանձնարարության մեջ նշված չէին, մենք դրանք վեր հանեցինք հուշագրի՝ մեմորանդումի մեջ, որպեսզի ՀՀ կառավարությանն օգնենք հասկանալ»։

Վարչապետն արձագանքեց, որ կա մի նրբություն․

«Շատ կարեւոր է արձանագրել՝ այն ինչ ասում եք, որեւէ ձեւով որեւէ տեղ արձանագրվա՞ծ է։ Դուք ասում եք՝ լրացուցիչ հանձնարություններ եք ստացել, կառավարությունը ձեւակերպե՞լ է տեխնիկական առաջադրանքի ձեւով, գրավոր, թե ինչ խնդիր ենք դնում ձեր առաջ, ունե՞ք որեւէ հիմնավորում, որ ՀՀ որեւէ պետական մարմին ձեր առաջ նման խնդիր է դրել»։

Փորձագետը պատասխանեց, որ ունենք էլեկտրոնային նամակով այդօրինակ խնդրանք։

«Ո՞ւմ կողմից»,- նորից հարցրեց վարչապետը, պատասխանը՝ «Քննչական կոմիտեի»։

Փորձագետը հավելեց, որ «Լիդիան»-ի 2016 թվականի նախագիծն ու ՇՄԱԳ-ը բավարար չեն հանքի ապահով շահագործման համար, եւ սա հստակ գնահատված է իրենց եզրակացության մեջ․

«Ընկերությունը պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը, որպեսզի հաստատվեն մեղմացման միջոցառումները, կամ հավելենք լրացուցիչ միջոցառումներ, որոնց մասին որոշումը կընդունվի իրավիճակը հանգամանալից գնահատելուց հետո։ Ելնելով մեր եզրակացությունից՝ ազդեցությունները պատշաճ չեն կառավարվում։ ՇՄԱԳ-ը պետք է թարմացվի, վերանայվի, նախագծերը պետք է վերանայվեն»։

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն ու վարչապետ Փաշինյանը փորձագետներին խնդրեցին նշյալ նամակը վերահասցեագրել կառավարության աշխատակազմին՝ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը։ Վերջիններս ասացին, որ անպայման կուղարկեն։

«Լիդիան» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը հարց ուղղեց փորձագետներին, թե նրանց հաշվետվության մեջ ինչպե՞ս է չափվել «Լիդիան»-ի առաջարկած միջոցառումների կիրառման պարագայում դրանց ազդեցությունը, չափվե՞լ է արդյոք, թե ինչքանով են դրանք բացասական։

Փորձագետները հստակ պատասխանեցին, որ իրենք չէին կարող թվայնացնել, պատկերը, քանի որ նախ դա իրենց հանձնարությունը չէր, հանձնարարությունը այս ընկերության ՇՄԱԳ-ը գնահատելն էր, եւ եթե նույնիսկ հնչեցված հարցը եւս լիներ հանձնարարության մեջ, տվյալները, որոնք «Լիդիան»-ը տրամադրել է, այնքան թերի են, որ իրենց չեն կարող այդ հաշվարկն անել առհասարակ․

««Լիդիան»-ի գնահատումն ինքը այդ ադեցությունը չի չափել։ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ը թերի է եւ թույլ չի տալիս կուռ կերպով գնահատել կամ քանակական գնահատական տալ ազդեցությանը, պարզ ասած՝ մեր հանձնարարությունն էր գնահատել նրանց ՇՄԱԳ-ի արժանահավատությունը, մենք չկարողացանք դա գնահատել՝ ելենելով տվյալների բոլոր թերություններից»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը փորձագետներին հարցրեց՝ ինչ նպատակով են քննարկվել ՇՄԱԳ-ից հետո «Լիդիան»-ի ունեցած փաստաթղթերը, եւ արդյոք 2016-ին տրված այդ ՇՄԱԳ-ի ուսումնասիրման արդյունքների հիման վրա կարելի է պնդել, որ հանքի շահագործումը Սեւանա լճի վրա ազդեցություն չի ունենա։

Ի պատասխան՝ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետն ասաց․

«Մեր հանձնարարականի ընդգրկումը պահանջում էր գնահատել 2016-ի ՇՄԱԳ-ը, բնապահպանական մոնիթորինգի փաստաթղթերը։ Բոլորը փաստաթղթերը վերանայելով՝ թերի լինելով հանդերձ, որակական գնահատում ենք արել, պարզել, որ մեղմացման միջոցառումների դեպքում ազդեցությունը նվազագույն կլինի, կամ ընդհանրապես չի լինի»։

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4