July 13, 2020

Թուրքիան սկսել է Նախիջևանում ռազմաբազայի տեղակայման գործընթացը. Անկարան ռազմական վտանգ է ներկայացնում մեզ համա

Թուրքիան դիտարկում է ռուսական «Սու-35» բազմաֆունկցիոնալ կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը:  Օդանավերի ձեռք բերումը պայմանավորվում է նրանով, որ ԱՄՆ-ը, իբրև պատժամիջոց, դադարեցրել է ամերիկյան F-35 նորագույն կործանիչների մատակարարումն Անկարային: Այս  և մի շարք այլ հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

Սաֆրաստյանի խոսքով՝ ներկա փուլում շատ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք այս գործարքն իրականություն կդառնա՞, թե՞ ոչ, որովհետև համաձայն այն ինֆորմացիայի, որ տպագրվել է թուրքական մամուլում, Թուրքիայի նախագահի աշխատակազմը դիմել է զինված ուժերի ներկայացուցիչներին նրանց կարծիքն իմանալու համար, թե արդյոք ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչներն անհրաժե՞շտ են Թուրքիային, թե՞ ոչ. պատասխան դեռ չկա: Եթե զինվորականների կարծիքը դրական լինի, պաշտոնական բանակցությունները  նոր կսկսվեն: Մեր զրուցակիցը կարծում է, որ այս կերպ Թուրքիան փորձում է մեկ անգամ ևս ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա: Սաֆրաստյանն ավելի հակված է մտածել, որ գործարքը չի կայանա:

Անդրադառնալով Նախիջևանում Թուրքիայի քաղաքականությանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ Անկարայի նպատակն է ռազմաբազա հիմնել այստեղ: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ ներկա փուլում, երբ Թուրքիան բավականին լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, առայժմ չի գնա այս քայլին, բայց նախապատրաստական գործընթացներ գնում են. «Նախիջևանի բազան առաջին հերթին ուղղված է լինելու Հարավային Կովկասում Թուրքիայի դերի ուժեղացմանը, Ռուսաստանի դերի թուլացմանը»:

Հարցին՝ Հայաստանը ինչպե՞ս պետք է դիրքավորվի, Սաֆրաստյանը պատասխանեց. «Առաջին հերթին Հայաստանը պետք է հնարավորինս տեղյակ լինի բոլոր այն ծրագրերից, որ կան, պետք է ուշիուշով հետևենք Թուրքիայի բոլոր քայլերին՝ մանավանդ ռազմական ոլորտում: Իմ խորին համոզմամբ՝ Թուրքիան այսօր էլ ռազմական վտանգ է ներկայացնում մեզ համար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4