October 21, 2019

LIVE. Նիկոլ Փաշինյանը հրապարակում է Ամուլսարի հանքի շահագործման մասին որոշումը (տեսանյութ)

Այդ նյութերը կարդալու արդյունքում գիշերները չէի կարողանում քնել․Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի վերաբերյալ  իրեն ուղղված նամակների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա մեջբերեց նախկինում արված իր հայտարարություններից հատվածներ, որոնք վերաբերում էին Ամուլսարին։

«Հանքի շահագործել-չշահագործելու խնդիրը պետք է լուծվի բացառապես փաստերի հիման վրա և հիմնական հարցը հետևյալն է՝ Ջերմուկի ջրային համակարգին վնասելո՞ւ է, թե՞ ոչ։ Սևանին վնասելո՞ւ է, թե ոչ։ Սա եղել է մեր պայմանը»,- հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ այս պայմաններից հետո եղել են ընտրություններ, որի արդյունքում վստահության քվե են ստացել և քաղաքական առումով արձանագրել են որպես պայման Ամուլսարի հանքի հետագա շահագործման հետ կապված իրենց  դիրքորոշումը պարզելու համար։

 Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր վարչապետ ընտրվելուց հետո Ամուլսարի հանքի շահագործման հարցը դարձել էր ամենաքննարկվող հարցերից մեկը, այդ իսկ պատճառով ինքն անձամբ է ծանոթացել իրեն հասցեագրված  բաց նամակներին և ահազանգերին, ինչի արդյունքում էլ քրեական գործ է հարուցվել։

«Այդ նյութերը կարդալու արդյունքում գիշերները չէի կարողանում քնել, որովհետև պնդումն այն էր, որ Սևանն ու Ջերմուկը կորցնում ենք։ Ընդ որում՝ կային շրջանակներ, որոնք հակառակն էին պնդում՝ որ ոչ մի բնա չկա, և  ինձ մոտ հարց առաջացավ՝ հիմա ես ո՞նց որոշում կայացնեմ։ Որևէ որոշում կայացնելու համար կոնկրետ հիմք պետք է լինի, որովհետև մի մասը երդվում էր, որ սա կատաստրոֆա է Հայաստանի համար, մի մասն էլ  երդվում էր, որ սա շատ լավ նախագիծ է և այսպես շարունակ։ Եվ ես հասկացա, որ պետք է  ինստիտուցիոնալ լուծում գտնել, և ինձ ուղղված նամակներից մեկը կարդալով հասկացա, որ կա հավանականություն, որ մենք․․․․  այս նամակը ըստ էության քրեկան գործ հարուցելու  վերաբերյալ էր, և այդ նամակը մակագրեցի Քննչական կոմիտեի նախագահին և այդ նամակի հիման վրա քրեական գործ հարուցվեց»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև այն  տեսակետներին, թե «Էլարդ» միջազգային փորձագիտական խումբը անաչառ չէ և Ամուլսարի հանքի շահագործումը վտանգ  է ներկայացնում Ջերմուկի և Սևանի համար։

 Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փորձաքննությունն անցկացնելու համար նախապես հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել է 2 ընկերություն, արդյունքում հաղթել է «Էլարդը»։  Փորձաքննությունն անցկացնելու համար Հայաստանի կառավարությունը վճարել է 400 000 դոլար։

«Հարց է հնչում՝ արդյո՞ք «Էլարդ» ընկերությունն անառարկելի հեղինակություն ունեցող ընկերություն էր։ Ես այդ հարցին պատասխանում եմ՝ այո, որովհետև, երբ հայտարարվել է, որ այդ գործն անելու է այդ ընկերությունը, որևէ առարկություն չի հնչել»,- նկատեց Փաշինյանը։ 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4