October 21, 2019

Արցախում մեկնարկել են Համահայկական 7-րդ խաղերը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երեկ երեկոյան մեկնարկել են Համահայկական 7-րդ խաղերը, որոնք արդեն 20-ամյա պատմություն ունեն: 

Բացման հանդիսավոր արարողությունը եւ մրցումային 3 օրերը նախատեսվել է անցկացնել Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը Երեւանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից եւ 161 քաղաքից։

Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երեւանում՝ Ազատության հրապարակում։

armtimes.com

Արցախում մեկնարկել են Համահայկական 7-րդ խաղերը

Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, օգոստոսի 6-ին կայացել է  Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը։

Բացման արարողության ժամանակ թատերական ներկայացմամբ պատմվել է հայոց պատմության մասին՝ հեթանոսությունից քրիստոնեություն, Հայկ նահապետից Տիգրան Մեծ, Արցախյան ազատամարտից մեր օրեր:

Այնուհետ պատվո շքախմբի ուղեկցությամբ մարզադաշտ են բերվել Արցախի և Հայաստանի պետական դրոշները, որից հետո էլ սկսվել է պատվիրակությունների շքերթը։ Դրան մասնակցել են տարբեր քաղաքների հարյուրավոր մարզիկներ: Համահայկական 7-րդ խաղերում ամենամեծ պատվիրակությունն ունի Երևանի թիմը` 373 մարզիկ:

Համահայկական խաղերի բացման արարողության մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդես եկել ելույթով․ 

«Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, որ ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելու։ Այսօր մենք հավաքվել ենք հզոր և անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու, ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու։ Այսօր Համահայկական յոթերորդ խաղերի հազարավոր ներկայացուցիչներ դաստիարակելու, հզորացնելու և զարգացնելու են մեր ժողովրդի հաղթելու կամքը և հմտությունը»,- իր խոսքում ասել է վարչապետը։

Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը Երևանում:

Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ՝ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում

civilnet.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4