August 18, 2019

ՕԳՈՍՏՈՍԻ 7-ը ԱՍԱԼԱ-ի ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

Այդ օրվա առիթով խնկարկում տեղի կունենա չորեքշաբթի, 2019 թ. օգոստոսի 7-ին, ժամը 18։30-ին, Եռաբլուրի ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրում։

Օգոստոսի 7-ը Հայկական նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրն է:

37 տարի առաջ, 1982 թ. օգոստոսի 7-ին, ազատագրական պայքարի ռահվիա կազմակերպության՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը Զոհրապ Սարգիսյանի գլխավորությամբ իրականացրեց «Կարին» գործողությունը՝ գրավելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդակայանը:

Պատմական այդ գործողության ընթացքում սպանվեցին ու վիրավորվեցին թուրքական բանակի ու անվտանգության ծառայության տասնյակ անդամներ: Գործողության ընթացքում հերոսի մահով անմահացավ ջոկատի ղեկավար Զոհրապ Սարգիսյանը, իսկ ծանր վիրավորված գերի ընկավ հերոս Լևոն Էքմեքճյանը, ով 1983 թ. հունվարի 29-ի վաղ առավոտյան Անկարայի «Մամակ» բանտում կախաղան հանվեց` դառնալով այդ երկրում առ այսօր կախաղան բարձրացված վերջին «հանցագործը»:

Ի հիշատակ պատմական «Կարին» գործողության զույգ նահատակների, 1983 թ.-ից սկսած՝ օգոստոսի 7-ը նշվում է իբրև Հայկական զինյալ ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օր:

Խնկարկելի այդ օրվա առիթով, չորեքշաբթի, 2019 թ. օգոստոսի 7-ին, ժամը 18։30-ին, նահատակների հարազատների, մարտական ընկերների ու Մայր Աթոռի միաբանների ներկայությամբ իմի ենք գալու ՀՀ ՊՆ Եռաբլուր փառքի պանթեոնի ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ միասնաբար գլուխ ենք խոնարհելու Հայոց Հայրենիքի ազատագրության գաղափարի ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԻ և, ընդհանրապես, մեր հին ու նոր նահատակների հիշատակների առջև:

Միասնասբար մասնակցելով այս արարողությանը` մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր Հայրենիքի գրավյալ տարածքների ազատագրության և մեր ազգի ոտնահարված իրավունքների վերականգնման:

Հավե՛րժ հիշատակ հայ ժողովրդի հին ու նոր բոլոր նահատակներին:

Փա՛ռք հերոսներ ծնող հայ ժողովրդին:

                               Հայկական ժողովրդային շարժում

                               Երևանի գրասենյակ

                                                                            6 օգոստոսի 2019թ.        

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4