August 18, 2019

93 տարեկանում կյանքից հեռացավ հայ մեծագույն ցեղասպանագետ պրոֆեսոր Վահագն Տատրյանը:

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խոր ցավակցությունն է հայտնում այս մեծ կորստի համար:

Վահագն Տատրյանը իր գիտակցական կյանքը ամբողջությամբ նվիրեց գիտությանը եւ իր ժողովրդին:

Իր բազմաթիվ աշխատությունների, հրատարակությունների, գիտական և հասարակական բազմաթիվ կենտրոններում եւ միջազգային դատական ատյաններում ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսությունների եւ ելույթների շնորհիվ ցեղասպանագիտության բնագավառում  հանդիսացավ միջազգային մեծագույն գիտնականներից մեկը:

Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։

Հայոց դեմ կատարված ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում անկրկնելի են նրա ծառայությունները:

 Վահագն Տատրյանը ծնվել է 1926 թվականին Ստամբուլում, ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։

Սոցիոլոգիայի դոկտոր (1954), պրոֆեսոր(1970), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1995), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998):

1970-1991 թթ.  Նյու Յորքի համալսարանում դասավանդել է սոցիոլոգիա, միաժամանակ եղել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող։

1991 թվականից՝ Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրեն:

Հողը թեթեւ եւ հիշատակը անմոռաց:

Եվրոպայի Հայերի Համագումար

4 օգոստոս 2019

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4