November 20, 2019

Սփյուռքը ի՞նչ խողովակով է շփվելու Նոր Հայաստանի հետ, ե՞րբ և ի՞նչ մեխանիզմ է ձևավորվելու՝ Ձեր նշած միացյալ ջանքերով մեկտեղվելու համար

10 հարցԶարեհՍինանյանին

ԶարեհՍինանյաննիրառաջինաշխատանքայինայցըՍփյուռքսկսեցՌԴմայրաքաղաքիցԳերհագեցածհնգօրյա (հուլիսի 18-23) այցիընթացքումաշխատելովչանտեսելգործողոչմիկառույցնաճանաչողականհանդիպումներունեցավՄոսկվայիհայկականիրականությանլայնշրջանակներիհետՓորձեցտեսնելևզգալհամայնքիընդանուրպատկերըհասկանալռուսաստանաբնակհայրենակիցներիմտահոգություններնունրանց համախմբելու և գործունեությունը համակարգելու նորմեխանիզմները:

Նորէրնաև ԶարեհՍինանյանիհանդիպումներիձևաչափըևշփմանորակըմարդկայինանկեղծհամարձակևորամենակարևորնէհույսներշնչող:

Անշուշտմեկայցըքիչէիրողությանճշգրիտընկալմանհամարբայցինչպեսգլխավորհանձնակատարիմեջբերածհայտնիչինականառածնէասում. «Ուզումեսերկարճանապարհանցնելարաառաջինքայլդ»:

Հուլիսի 19-ինՀՀվարչապետի՝Սփյուռքիգործերիգլխավորհանձնակատարըբացառիկհարցազրույցտվեց «Ժամ» ամսագրիգլխավորխմբագիրԱննաԳիվարգիզյանին:

Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում:

Հայրը՝ Նուրան Սինանյանը, ծնվել է Պոլսում, մայրը՝ Հերսիլե Սինանյանը, ծնվել է Երևանում:

Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 1988-ի մայիսի 10-ին ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ և հաստատվել Բըրբենք քաղաքում: ԱՄՆ մեկնելու պատճառների մասին իր հարցազրույցներից մեկում Զարեհ Սինանյանն ասել է. «Ծնողներս կարծում էին, որ Խորհրդային Միությունում հնարավոր չէր ազատ ապրել, իսկ իրենց երեխաներն էլ չէին կարող լավ ապագա ունենալ այնտեղ»:

Սովորել է John Muir Middle դպրոցում, 1992 թվականին ավարտել է Բըրբենքի ավագ դպրոցը, իսկ 1992-97 թվականներին սովորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)` ստանալով պատմաբանի և քաղաքագետի որակավորում: Այնուհետև կրթությունը շարունակել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (USC), որն ավարտել է 2000 թվականին:

Երկու անգամ ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Մինչև քաղաքապետ դառնալն աշխատել է զանազան իրավաբանական ընկերություններում:

Կինը՝ Լորի Սինանյանը հայ է, ծնվել է ԱՄՆ-ում, սակայն ծնողները ԱՄՆ տեղափոխվել են Բուլղարիայից: Ամուսիններն ունեն 4 երեխա՝ 1 դուստր, 3 որդի:

Անկուսակցական  է։

2019 թվականից ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:


— Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանժամանակ ասացիք, որ Սփյուռքում ապրողներին դիտում եք որպես գործընկերներ, ակնկալում եք համատեղ աշխատանք, քանի որ առանց միացյալ ջանքերի չեք պատկերացնում, թե որևէ տեղ կհասնենք: Սակայն Սփյուռքի տարբեր համայնքները, ներառյալ 2018-ին Համաժողովրդային շարժմանը զորակցածները, հեղափոխությունից արդեն 14 ամիս անց դեռևս չունեն Նոր Հայաստանի հետ շփվելու որևէ մեխանիզմ և Հայաստանի հետ հարաբերվելու միակ խողովակը ՀՀ դեսպաններն ու դեսպանատներն են, որոնցից շատերն այն օրերին անթաքույց պայքարել են հեղափոխությանը զորակցողների դեմ։

Սփյուռքը ի՞նչ խողովակով է շփվելու Նոր Հայաստանի հետ, ե՞րբ և ի՞նչ մեխանիզմ է ձևավորվելու՝ Ձեր նշած միացյալ ջանքերով մեկտեղվելու համար։

— Մեր աշխատանքը համառ և ժրաջան է լինելու, որպեսզի արդյունքները չհիասթափեցնեն: Ես իրապես չեմ պատկերացնում, որ առանց համատեղ ջանքերի ինչ-որ բանի կհասնենք։ Սփյուռքում ապրող հայը ոչ միայն պարտավորություններ, այլ նաև իրավունքներ ունի: Ցանկացած հայ, ով բնակվում է Սփյուռքում, իր անհատական կապը կունենա Նոր Հայաստանի հետ։ Այս պահին մենք մեր բուն աշխատանքին դեռ չենք անցել, դեռ կազմավորման փուլում ենք, և բնական է, որ պետք է հիմնվենք գոյություն ունեցող կառույցների վրա:

Ընդհանրապես նորմալ է, որ դեսպանատունն իր դերը պետք է խաղա նման այցելությունների ժամանակ, բայց Սփյուռքի և Հայաստանի միջև կապի հիմնական միջոցը պետք է լինի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, անկախ այն բանից, թե խոսքն ինչ խնդրի մասին է: Ցանկացած հարց, որ հուզում է Սփյուռքին և Հայաստանին, պետք է անցնի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի միջոցով: Անգամ կրթությանը, գիտությանը, սպորտին վերաբերող հարցերը, որոնք այսօր գտնվում են մեկ այլ նախարարության գործառույթների ներքո, միևնույն է, ինչ որ կերպ պետք է առնչվեն Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ:

Վերջին երկու օրերին, երևի, ականատես եղաք, որ մարդիկ այդ հարցերով, այնուամենայնիվ, մեզ են դիմում և մեզ են ուզում դիմել: Այլ հարց է, որ այդ ծրագրերը կիրագործվեն մեկ այլ նախարարության կողմից:

Եվ դա տրամաբանական է, եթե մարդիկ մեզ են դիմում, վերջում մեզնից  էլ հաշվետվություն են ակնկալելու, ուրեմն պետք է կարողանանք ծրագրերի իրագործման իմաստով մշտադիտարկում անել, կազմակերպել հարցի լուծումը և հետևել իրագործմանը: Եթե մեզ են դիմել, ու մեկ ուրիշն է իրագործում, ապա ինչ-որ բան չի համընկնում, քանի որ մեզ են պատասխանատու համարելու: Ուստի զուտ գործնական իմաստով մենք պետք է ոչ միայն իմանանք, թե ինչպես են ընթանում Հայաստան-Սփյուռք բոլոր գործընթացները, այլ նաև համակարգենք դրանք:

— Սփյուռքի հետ հերթով շփվել և նույն հուզող հարցերի մասին զրուցել են ՀՀ տարբեր ներկայացուցիչներ։ Ամիսներ առաջ Մոսկվայում Վաղարշակ Հակոբյանը նույնպես հանդիպեց բազմաթիվ կառույցների ներկայացուցիչների հետ, լսեց ու պատախանեց հուզող հարցերին, այնուհետ Բաբկեն Տեր-Գրիգորյանն առցանց զրուցեց բազմաթիվ երկրների մամուլի ներկայացուցիչների հետ, պատասխանեց հուզող հարցերին… Չգիտենք՝ Ձեզանից առաջ ի՞նչ է արվել, որևէ հիմք թողե՞լ են, որի վրա պետք է շարունակեք կառուցել։  Դուք, ապրելով Կալիֆոռնիայի բազմաշերտ համայնքում, արդեն ընդհանուր պատկերացնում ունեք Սփյուռքի մշակութային, հոգեբանական, տնտեսական և կուսակցական կաղապարների և բարդ իրողության խճանկարի մասին։ Սփյուռքի բարդ իրավիճակը ճանաչելու և առկա հսկայական կարողությունները կազմակերպելու համար օգտվելո՞ւ եք այդ  համայնքների բանիմաց և լայնախոհ փորձագետների խորհրդատվություններից, որպեսզի գործունեությունն ունենա ինստիտուցիոնալ բնույթ և ամեն մի հանձնակատարի կամ նախարարի փոփոխությամբ ամեն ինչ չսկսվի զրոյից։

— Ես վերադարձել եմ Հայաստան աշխատելու այնպես, որ վերջնական արդյունքում ստեղծվի գործող իրական հաստատություն: Պայմանական իմաստով այն մշտապես աշխատելու է՝ անկախ այն բանից, թե ով կղեկավարի այդ կառույցը: Պետական բոլոր օրգանները պետք է ինստիտուցիոնալ լինեն: Սա պետական մարմին է, Սփյուռքի հետ հարաբերությունները մշտական են, հետևաբար, ապագա ինստիտուտը պետք է հարատևի: Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ, քանի որ անհատը պետք է կարողանա իր անձնական, անմիջական, առանց միջնորդությունների հարաբերությունն ունենալ հայրենիքի հետ, և դա չպետք է լինի առանձին անհատների միջոցով:

Մենք ունենալու ենք խորհրդականներ: Սփյուռքում շատ կան մարդիկ, ովքեր մասնագիտական ու փորձառության իմաստով լավ են ճանաչում գոյություն ունեցող տարբեր Սփյուռքները: Տեղին կլինի օգտագործել այդ մարդկանց գիտելիքն ու ցանկությունը: Այս պահին հսկայական ներուժ չունենք, գոյություն ունեցող մարմինը ժառանգել ենք նախկին նախարարությունից, որտեղ կան նաև այնպիսի մարդիկ, որոնք չեմ հասկանում, թե ինչ գործ ունեն այնտեղ ու ինչպես են հայտնվել:

Ցավոք այսօր Ռուսաստանի մասնագետ դեռ չունենք: Մեր աշխատակազմի անդամ կարող են դառնալ առանձին մարդիկ, և ցանկալի է, որ դրանք լինեն երիտասարդ, նորովի մտածող, տեխնոլոգիաներից հասկացող, աշխարհին ուրիշ աչքով նայող: Այսպիսի հիմնարար խնդիրներ կան. փորձառության սով, վիճակագրական տեղեկատվության  բացարձակ բացակայություն, զրոյական վիճակ է:

Այս պահին մեզ համար փրկություն է խորհրդատուների ինստիտուտը, ինչպես փրկություն են պրակտիկանտները, հարցազրույցները: Սփյուռքահայերի ենք հավաքում, որոնցից ամեն մեկն աշխատում է 15-ի փոխարեն: Նրանց ասում ես մի բառ, բայց եռապատիկն են անում, ուղեղը ստեղծագործաբար է մտածում: Մեզ այդպիսի մարդիկ են պետք, բայց նրանք պետք է աշխատակազմի անդամ լինեն, որ կարողանանք վարձատրել: Շատ մեծ է ցանկությունս նաև Ռուսաստանում 1-2 այդպիսի մարդ ունենալու, որոնք հետագայում կմտնեն աշխատակազմի մեջ:

— Երեկ հանդիպումներից մեկի ժամանակ նաև ասացիք, որ նախկին Հայաստան-Սփյուռք համաժողովները պետք է վերականգնել, բայց այլ ձևաչափով, քանզի դրանք ոչինչ չէին տալիս: Մխիթար Հայրապետյանն իր  պաշտոնավարության առաջին օրերին «Ժամ»-ին տված հարցազրույցում նույնպես դժգոհություն հայտնեց նախկին ձևաչափից՝ խոստանալով, որ նոր Սփյուռքի նախարարության հովանու ներքո այլ ձևաչափով և բոլորովին այլ մակարդակի կարվեն Մամուլի համաժողովներն ապագայում: Սակայն փաստը եկավ ասելու, որ այս տարի հուլիսի 2-4-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հովանու ներքո և անմիջական մասնակցությամբ այն տեղի ունեցավ, ավելին՝ Անթիլիասում, ո՛չ Հայաստանում: Դուք չմասնակցեցիք այդ ժողովին, նույնիսկ խոսք էլ չհղեցիք

Համահայկական կոչված մամուլի համաժողովին բացահայտ չմասնակցեցին հեղափոխությանն անվերապահ սատարած մի շարք անկախ լրատվամիջոցներ, որոշ լրատվամիջոցներ պաշտոնապես հրավիրված էլ չէին, և համաժողովն ստացավ «Ծպտյալ մամուլի ժողով» անվանումը:

Ի՞նչ կասեք այս բոլորի մասին, ինչո՞ւ չկար Ձեր մասնակցությունը որևէ ձևաչափով, և արդյոք Մամուլը եկեղեցու հովանու տակ մտցնելը տրամաբանակա՞ն եք համարում:

— Անկեղծ ասած, չգիտեի էլ դրա մասին: Կարծեմ մինչև սկսվելը չբարձրաձայնվեց առանձնապես: Ըստ երևույթին, շատ չէր լուսաբանվել մինչև անցկացումը, ինչպես նաև հետո: Եթե տեղյակ էլ լինեի, անկասկած, չէի գնա ոչ թե միտումնավոր, այլ սկզբունքային առումով առաջինը Ռուսաստան պետք է գայի: Խոսք չէի հղել, քանի որ, ճիշտն ասած, ոչ ոք ինձ չէր էլ հրավիրել, ոչ էլ դիմել էին: Պարզապես փաստն եմ արձանագրում:

Այն ժամանակ նախարարությունը ներգրավված է եղել այս գործընթացին, իսկ հիմա՝ ոչ:

Արամ Վեհափառը շատ խոհեմ և խորը անձնավորություն է, չգիտեմ, թե ինչ է մտածել կամ ինչու է նման բան կազմակերպել:

— Համաժողովրդային շարժման հաղթանակից հետո հայտարարվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այլ ձևաչափով է գործելուև կարևոր գործոն է հանդիսանալու Հայաստան-Սփյուռքհարաբերությունների ամրապնդման հարցում: Արդեն ավելի քան մեկ տարի անց Հիմնադրամի հետ կապված ոչ մի կառույցային կամ ծրագրային փոփոխություն չենք տեսնում, հետևաբար, ինչպես անցյալում, նույնպես և հեղափոխությունից հետո նույն խղճուկ 10-11 միլիոնի շուրջ ֆինանսական զորակցության խոստում տրվեց, որից փաստացի գոյացավ նրա ինչ-որ տոկոսը։ Այս ընթացքով նույնն է ակնկալվում նաև 2019 թ.-ին։  Զուգահեռ ծավալվել են այլ բարեգործական դրամահավաքներ («Իմ քայլը»և այլն), որին նույնպես Սփյուռքը միահամուռ չի մասնակցում:

Ձեր ներկայացրած կառույցն արդյո՞ք առնչվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, և Ձեր ընկալումով Հիմնադրամն արդյո՞ք կարող է դառնալ հայաստանակենտրոն մտածողության գործոն:

— Իրականում, գոյություն ունեցող միակ համահայկական մարմինը «Հայաստան» հիմնադրամն է: Այն պատմական դեր է խաղացել, այն ընթացքում, երբ  Հայաստանը նման օգնության կարիքն ուներ: Բնական է՝ ինչպես ամբողջ պետությունն ու պետականությունն էր, «Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ վստահության լուրջ պակաս ուներ մինչև հեղափոխությունը: Հեղափոխությունից հետո Հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնման խնդիր կա: Կարծում եմ՝ այդ խնդիրը ժամանակավոր է, քանի որ աստիճանաբար վերականգնվում է վստահությունը պետության նկատմամբ, հետևաբար կվերականգնվի  նաև հիմնադրամի նկատմամբ: Լինելով համահայկական մարմին՝ հիմնադրամն, իրոք, մեզ միավորող կարևոր կազմակերպություն է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ուր էլ ապրեն մեր հայրենակիցները, աջակցելու են:
Լավ ծանոթ չեմ «Իմ քայլի» գործունեությանը, խնդիրն այն է, որ Սփյուռքը դեռ չի ճանաչում «Իմ քայլը», այն նոր է և դեռ լավ ներկայացված չէ, բայց դա էլ կփոխվի:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը չեմ ասում կարևորագույն գործոն է, բայց Հայաստանն ու Սփյուռքը կապող, համահայկական ծրագրերի իրագործման բաղկացուցիչ ու կարևոր մասն է եղել, որին այս պահին պետք է աջակցել, որպեսզի իրենց նկատմամբ վստահությունը վերականգնվի:

— Նախորդ 20 տարվաընթացքում սփյուռքյան գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, ներդրումային տարաբնույթ հարցերում անօրինությունների են ենթարկվել Հայաստանում, դատական իրարանցումների մեջ հայտնվել, և դատարանները նույնպես անարդար վճիռներ են արձակել:

Ձեր գրասենյակը նախատեսո՞ւմ է նման դեպքերում Սփյուռքից ներդրողների իրավունքների պաշտպանությունը ստանձնել։  Եվ ապագայում էլ, Հայաստանի օրենսդրական դաշտին նվազ ծանոթ ներդնողները կարո՞ղ են ակնկալել իրենց իրավունքների պաշտպանությունը Ձեր գրասենյակի կողմից:

— Մեր գրասենյակի ամենակարևոր գործառույթներից մեկը դա է լինելու: Հեշտ է մարդկանց ասել, որ գան, ներդրումներ անեն, սակայն դա պետք է անել պատասխանատու ձևով։ Անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան ներդրումներ անել և իրենց պաշտպանված զգալ: Ընդհանրապես, հենց ամենասկզբից պետք է հասկանան, թե ինչպես են այդ ներդրումներն անելու: Ըստ իս, պետք է ստեղծվի մեկ կամ մի քանի մարմին, որոնք ամբողջ գործընթացում՝ «այբից մինչև ֆե», կարողանան ուղեկցել դրսից եկող ներդրողներին. բացատրել օրենսդրությունը, պարտադիր վարչական քայլերը, Հայաստանի հարկային համակարգը, պարտավորվածություններն ու իրավունքները: Մարդիկ պետք է պարզ աչքերով կատարեն իրենց ներդրումները՝ հիանալի գիտակցելով, թե ինչ են անում, ինչի մեջ են մտնում:

— Քայլերթն սկսելուց առաջ ծանո՞թ էիք Նիկոլ Փաշինյանին: Եվ, ընդանրապես, քայլերթի մասին ե՞րբ եք իմացել:

— Այո, Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ «Էլեկտրիկ Երևան»-ի օրերից: Հանդիպել եմ այդ ցույցերի ժամանակ, երբ ԱԺ պատգամավորները եկան և մարդկային պատ ստեղծեցին ոստիկանների և ցուցարարների միջև: Հենց այդ օրն էլ ծանոթացանք և այդ օրվանից ընկերություն ենք անում: Քայլարշավի մասին գիտեի 2017 թ.-ի փետրվար ամսից:

— Ձեր գրասենյակի ղեկավարին ինչպե՞ս եք ընտրել, գիտեի՞ք իրեն առաջ, թե՞ տարբեր թեկնածուներից ընտրեցիք, և ինչո՞ւ իրեն:

— Գրասենյակի ղեկավարի հետ սովորել եմ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA): Նա եղել է իմ համակուրսեցին, սովորել ենք միաժամանակ, բայց տարբեր մասնագիտություններով: Մեր կապը պահպանվել է համալսարանական օրերից, Հայաստան տեղափոխվելուց առաջ և հետո ընկերներ ենք եղել: Ունեի թեկնածուներ, բայց, բարեբախտաբար, իմ նշանակման մասին ասեկոսեների մակարդակով որոշ լուրեր սկսեցին հայտնվել մամուլում, և նա տեղեկացավ դրա մասին, կապ հաստատեց ինձ հետ և ասաց, որ անպայման կցանկանա իր ներդրումն ունենալ, աշխատել գրասենյակում: Սրանից բխեց իմ որոշումը, որի համար շատ ուրախ եմ:

— Ինչո՞ւ  Ձեր այցն սկսեցիք ՌԴ-ից:

— ՌԴ-ում է գտնվում հայկական ամենամեծ Սփյուռքը:  Բայց այս արտահայտությունը, թերևս, սխալ է, որովհետև Ռուսաստանում չկա ձևավորված Սփյուռք, կան բազմաթիվ համայնքներ` սփռված հսկայական աշխարհագրական տարածքով մեկ:

Մոսկվայի 2,5 միլիոն հայերից կազմված համայնքը հոգեբանորեն և ֆիզիկապես շատ մոտ է Հայաստանին, կապն էլ շատ ամուր է։ Համայնքը հսկայական ներուժ ունի, բայց ունի նաև խնդիրներ, որոնք Հայաստանի կողմից միշտ անուշադրության են մատնված եղել: Այս է պատճառը, որ շատ էի ուզում ծանոթանալ իրենց, իրենց խնդիրների հետ, ներկայացնել Սփյուռքի հետ հարաբերությունների մեր տեսլականը և առաջարկել համագործակցություն ՀՀ-ի, կոնկրետ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ռուսաստանյան համայնքի միջև: Հիմա սահմանափակվում եմ Մոսկվայով՝ զուտ ժամանակի սղության և տարվա եղանակի պատճառով, բայց գաղափարը ռուսաստանյան հայկական Սփյուռքից սկսելն էր:

— Այս օրերին ականատես եղա, թե մարդկանց վերապահությունները Ձեր նկատմամբ ինչպես կտրուկ փոխվեցին: Եթե առաջ ոմանք զգուշավորէին խոսում, ապա հանդիպումից հետո սկսեցինմտերմիկ զրույցել:Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին տպավորությունը Մոսկվայի հայ իրականության հետ հանդիպումից:

— Կարող է տարօրինակ հնչել, բայց ինչ որ տեսել եմ մինչ այժմ, ում հետ որ հանդիպել եմ, ինչ խոսակցություններ էլ որ եղել են, դրանց տոնն ու բնույթը լրիվ սպասելի են եղել ինձ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են ապրում հայերը, ինչ պայմաններում ու հասարակարգում, ինչ լեզվով են խոսում, սկզբունքորեն հայ են: Նրանք շատ քիչ, միևնույն ժամանակ շատ-շատ են մեկը մյուսից տարբերվում, բայց նաև շատ նման են իրար: Այստեղ ես բացարձակ ոչ մի խորթություն չզգացի: Բնական է, որ մեծ զանգվածների մարդկանց հետ ավելի շատ եմ շփվել, քանի որ ի պաշտոնե 10000-ից ավելի քվեներ եմ հավաքել իմ քաղաքապետ ընտրվելու ժամանակ: Կարելի էր կարծել, որ ինձ համար սովորական է ամերիկահայ Սփյուռքի հետ առնչվելը,  մինչդեռ ես երեկ ինձ այստեղ էլ շատ հարմար ու տանն էի զգում: Լրիվ հայկական մթնոլորտ էր։

— Որտե՞ղենլինելումոտակաՁերհաջորդայցերը:

— Սեպտեմբերի 22-ին վարչապետի հետ այցելելու եմ ԱՄՆ, մինչ այդ նորից Ռուսաստանում եմ լինելու, այս անգամ ոչ միայն Մոսկվայում: Օգոստոսի վերջին հնարավոր է, որ Կիպրոս գնամ` Կիպրոս-Հունաստան-Հայաստան մեր բոլոր խնդիրների համակարգման ոգու մեջ, հիմա մենք անցնում ենք այդպիսի ձևաչափի, երևի հետևել եք, գիտեք:

— Շնորհակալությունևինչկանեքթողբարիլինի:

Զրուցեց վարեց «ԺԱՄ» ամսագրի խմբագիր Աննա Գիվարգիզյանը

Մոսկվա, հուլիսի 19, 2019 թ.

Լուսանկարները՝ «ԺԱՄ» ամսագրի

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4