September 18, 2021

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում սկսվել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը։ Բացման խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին, որից հետո ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս իր խոսում ասաց, որ Շիրակի այս գործարար համաժողովը հարմար առիթ է, որպեսզի հեղափոխությոնից մեկ տարի անց խոսի կառավարության տնտեսական քաղաքականույան հայեցակարգային որոշակի մոտեցումների մասին․

«Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պիտի անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարագային դրույթներ, որոնք առաջիկայում կներկայանցենք որպես ամբողջական ռազմակավարություն, թե ինչպիսին ենք պատկերացնում ՀՀ տնտեսական կառուցվածքը»։

Փաշինյանն այս փուլում կարեւոր քայլ համարեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները եւ, ասաց, որ տնտեսական քաղաքականության մեջ այդ փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ են դիտում՝ միկրոմակարդակ՝ միկրոբիզնեսի նկատմամաբ վարվող քաղաքկանությունը, միջին բիզնեսի համար վարվող քաղաքականությունն ու մակրոքաղաքականությունը՝ խոշոր բիզնեսի համար։

Վարչապետը կարեւորեց միկրոբիզնեսի ձեւակերպումը՝ նշելով որ 2021 թվականից մինչեւ 24 մլն շրջանառություն ունեցող ընկերությունները կազատվեն բոլոր տեսակի հարկերից։

Փաշինյանը նշեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով լավ հնարավորություն են տվել տնայնագործական գինիների եւ թրմօղիների արտադրությամբ զբաղվողներին, որովհետեւ այժմ նրանք շրջանառության հարկի դաշտում աշխատելու հնարավորություն ունեն․

«Մենք ՀՀ քաղաքացիների համար այս քաղաքականությամբ բացում ենք որոշակի տնտեսական գործունություն վարելու հնարավորություն՝ օրինական, եւ տնտեսական այն համակարգը, որը ուղղակիորեն կապված էր կոռուպցիոն համակարգի հետ, երբ տարբեր շարժառիթներով ՀՀ քաղաքացիներին ներքաշում էին ապօրինի գործունեության մեջ, մենք այդ ձեւերին վերջ ենք տալու, այստեղ կոմպրոմիս չի լինելու»։

Խոսելով Իջեւանում ապօրինի ծառահատումների կանխարգելման հետ կապված վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի մասին՝ վարչապետն ասաց, որ ինքը չի հասկանում տրամաբանությունը, երբ ասում են՝ ապօրինի ծառահատումից ստացած գումարն իրենց ապրուստի փողն է, որովհետեւ, նրա խոսքով, գողություն անողի գողացածն էլ իր ապրուստինն է, ՃՈ ծառայողի վերցրած հազար դրամն էլ՝ իր․

«Մենք այսպիսի կոմպրոսմիների չենք գնալու, որովհետեւ կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան։ Եթե կատարեության չենք հասել, մենք հետեւողական աշխատելու ենք այս ուղղությամբ»։

Առավել մանրասման՝ տեսանյութում․

Առավել մանրասման՝ տեսանյութում․

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4